առևտուր ե անում Հնդկաստանում, ունենալով դրամագլուխ 27950 ռուփի։ 30 տարվա ընթացքում այս գումարը բերում ե մաքուր շահ 1,763,600 ռուփի[1])։ Այս յերկու յեղբայրներից մեկն եր գլխավոր գործիչը, Խոջա—Հովսեփը, վորի գերեզմանաքարի վրա գրված ե.
|
Այս իբր թե փառաբանություն եր, վոր իբր թե սիրելի պիտի դարձներ խոջայական կապիտալի հերոսին Ջուղայի գերեզմանոցում։ Բայց վոչ մի պարսավագրություն այնքան ցայտուն կերպով չեր կարող բնորոշել այդ կապիտալիստական մարմաջը որ ու գիշեր քնից ու հանգստությունից զրկվել միայն փող դիզելու, գանձի վրա գանձ ավելացնելու համար։ Այսպես ե յեղել և այսպես ե բուրժուագիայի պաշտամունքն ամեն տեղ։ Յեվ յեթե այս պես եր լուսավորչական կապիտալը Ջուղայում, նրանից վոչնչով պակաս չեր և կաթոլիկ կապիտալը նույն տեղում։ Շահրիմանյան հարուստ վաճառականական տունը 17-րդ դարի վերջերում մոտ ութ հարյուր հազար դուկատի մի գումար ե դնում Վենետիկի բանկերում, վորպեսզի նրա տոկոսներով հասութակերի (ռանտիյե) ապրուստ անե։ Միաժամանակ Շահրիմանյանները շարունակում