Էջ:Khoja Capital.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եյին իրանց առևտրական գործունեյությունը գլխավորապես Հնդկաստանում, ասել ե՝ նախընթացի, խոջա Հովսեփի նման գանձ եյին ավելացնում գանձերի վրա։ Սակայն ի՞նչ յեղան հազար ու մի տեսակ հնարքներով դիզած այդ վոսկիները։ Նապոլեոնյան պատերազմները սնանկություն եյին բերում Վենետիկի բանկերին և խոջայական կապիտալի այդ խոշոր կուտակումը կորչում եր անհետ։[1])

Մենք արդեն տեսանք, վոր նոր Ջուղայում խոջայական կապիտալը կենդրոնանում և ուռճանում եր, ցանցերի մեջ առնելով և Արևմուտքի բոլոր շուկաները, վորոնցից ամենաուժեղը հանդիսանում եր Հնդկաստանը։ Տեսանք նույնպես, թե ինչպես խոջայական կապիտալը հոսում ե Ջուղայից դեպի այդ հարուստ, միջազգային կռվախնձոր դարձած յերկիրը։ Այս հոսանքը գնալով հորդանում եր, նախանշան դառնալով՝ վոր Ջուղայի գերակշռությունը թուլանում ե և Հնդկաստանը վերջվիվերջո պիտի խլեր նրան՝ յեթե Ջուղային մինչև անգամ տրված լիներ խաղաղ մրցակցի ճակատագիր ավելի յերկար ժամանակով, քան վորքան տրված եր նրան։

17 դարի կեսում այդ հոսանքն այնքան մեծացել եր, վոր հայերին մենք տեսնում ենք մի փոքրիկ գաղութ հիմնած Գանգեսի գետաբերանքում, ուր հետո, 1690-ին, անգլիական կումպանին հիմնեց Կալկաթա քաղաքը, վորի համար Բենալի թագավորից գնվեցին յերեք գյուղեր և այդ գնումն աջողեցնողն եր խոջա Սահրատ ջուղայեցին։ Այնպես վոր հայերն են համարվում կալկաթայի իսկական հիմնադիրները [2]):

18-րդ դարին եր մնում վերջնական հաղթանակ տալ այս պատմական շարժման, վորի հետևանքով հայ խոջայական կապիտալը պիտի կերպարանափոխվեր, դառնալով հնդկահայ առեվտրական կապիտալ։ Այս նոր շարժիչին մենք կդիմենք իր տեղում։

7.

Գալով այժմ այն յերկրորդ ուղղության, վորով հայ խոջայական կապիաալը տանում եր իր աոևտրական գործառնությունները այստեղ ունենք մեր աոջև նախառեֆորմյան կամ նախապետրոսյան Ռուսաստանը, մի գերազանցորեն ասիական պետություն, վոր նոր եք Արևմուտքի հետ սկսված առևտրի միջըոցով, յենթարկվում Արևմտյան Յեվրոպայի աղդեցության։ Թեև

®) Տ. Տշէհ–«էՏւտէօր^ օք էհ6 /րաշուՋոտ ա յոճճ», Լօոժօո 1903, հաավաձ 3—րդ* 89

  1. Անդ. յեր. 127.
  2. S. Mesrovb S. Seth- «Nistory of the Armenians in Jandia», London 1903, հատված 3-րդ