այսպիսով ասիական ապրանքների պահանջը սաստիկ պակասում եր Ռուսաստանի մեծ քաղաքներում, տեղի տալով յեվրոպական ապրանքների գերակշռության, բայց սրանով չեր խցվում Վոլգա գետի մեծ ճանապարհը, վոր ուղղակի կապում եր ցարերի պետությունը Պարսկաստանի հետ, Կասպից ծովի վրայով[1]: Պարսկական ապրանքները, վորոնց մեջ գլխավոր տեղը բռնում եյին մետաքսն ու բոժոժը, մնում եյին իրանց նախկին կարևորության մեջ և նրանց գնելու համար ռուս վաճառականները գնում եյին Պարսկաստան, բայց այդ ճանապարհորդությունները հաճախակի չեյին լինում, վոչ ել շատ արդյունավոր, այնպես վոր դարձյալ աշխարհաշրջիկ ջուղայեցին եր գլխավորապես, վոր իր բեռները մտցնում եր և այս աշխարհը։ Վոլգայի գետաբերանքում շինված Աստրախան քաղաքն արդեն մի խոշոր առևտրական կենտրոն եր,ուր իրար հանդիպում եյին Արևելքի բոլոր վաճառական ժողովուրդները:
Հայերը մի փոքրիկ առևտրական գաղութ ունեյին, ուր անշուշտ, անծանոթ հյուրեր չեյին արաքսյան խոջաները և առավելապես ջուղայեցիները։ Աստրախանի հայ առևտրական գաղութը առանձին կարևորություն ստանում եր 17–րդ դարում և սկսում եր զարգանալ ու մեծանալ մանավանդ դարի յերկրորդ կեսում: Այստեղ եյին յերևան գալիս Նոր Ջուղայի խոջաներն իրենց ապրանքներով, բայց սովորաբար վոչ թե տեղական շուկայի հետ
և մտնում եյին ընդարձակ յերկրէ խորքերը Մոսկվա, Նովգորոդ, մինչև իսկ Արխանգելսկ, ուր նրանց առջև բացվում եր ծովային ճանապարհ, վոր տանում եր նրանց Արևմտյան Յեվրոպա։ Բայց ամենից շատ հաճախված տեղը Մոսկվան եր, մայրաքաղաքը, վոր ներմուծվող ապրանքների գլխավոր սպառողն եր։ Այդտեղ եր ցարը, վոր ինքն ել վաճառական եր, գնում եր իր հավանած ապրանքները, իսկ չհավանածները բաց են թողնում, վոր շուկա մտցնեն[2]:
Հետաքրքրական ե, վոր հայ վաճառականների գործառնությունները Ռուսաստանում հետքեր են թողել պետության պաշտոնական թղթերի մեջ և դրանք հավաքված են ու տպված[3]: