Էջ:Khoja Capital.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնպես, վոր կարելի յե քայլ առ քայլ հետևել այդ առևտրական հարաբերությունների զարգացման: Առաջին ծանոթ արձանագրությունը վերաբերում ե 1626 թվականին, յերբ Մոսկվայում թագավորում եր առաջին Ռոմանովը Միխայիլ Ֆեոդորովիչ: Նրա վորդի Ալեքսեյի թագավորության յերկրորդ տարին (1647) Թավաքալյան անունով մի հայ խնդրում ե նրան տալ հրովարտակներ, վոր ինքն իր ապրանքներով շրջե զանազան քաղաքներ։ Իսկ 1660-ին նույն ցարի մոտ գալիս ե «Սպահանից հայ վաճառական Զաքար Սահրադյանը մատուցանելու համար թագավորին առևտրական ընկերության կողմից ընծա վոսկով և արծաթով ու ադամանդներով, հակինթներով և մարգարիտներով ընդելուզած բազկաթոռները, վորոնք գնահատված են 22,589 ռուբլի 60 կոպ. ինչպես նաև ուրիշ ընծաներ։ Դեսպանական Պրիկազի մեջ այս վաճառականը բացատրություններ տվեց Հնդկաստանից թանկագին քարեր և թութակներ բերելու և Պարսկաստանից Ռուսաստան վոսկերիչներ, արծաթագործներ, հղկիչներ և այլ արհեստավորներ հրավիրելոլ մասին։ Յեվ նորից և նորից վերադարձվեց Պարսկաստան։[1]: Այս ընծայի մասին հետևյալ մանրամասնություններն ե հաղորդում «Բազմավեպ» կիսամսյա հանդեսը։ «Ռուսաց Ալեքս թագավորին որերը, 1659-ին Ասպահանի հայ վաճառականներեն Զաքար Սահրադյան անունով մեկը, վոր պարսից փոխարքային ալ գործակալն ե յեղեր, ծովով Աժտերխան կուգա, անկեց ալ 1660-ին թագավորական հրամանով Մոսքվա քաղաքը կը հասնի ինն ընկերով: Ասիկա թագավորին ընծա կը բերե մեկ պղնձի վրա քաշված պատկեր մը՝ Քրիստոսի ընթրիքը. մեկ ոսկիե մատնի, այլև այլ սուղ բաժակներ, ազնիվ ըմպելիքներ ու անուշահոտ նյութեր, բայց ամենեն յերևելի ընծան յեղած ե թագավորական աթոռը, վոր Զաքարին հայրը շիներ ե յեղեր: Ասոր շատ տեղը վոսկի յե, ու վրան մեծ եւ պզտիկ 876 ադամանդ կա, 1 լալ, 1223 հակինթ մանր ու խոշոր, յերեք կարգ մարգրիտ, անկե զատ յերկուք ալ մարգրիտներով ձևացուցած հրեշտակներ: Ան ատենի վաճառականները ասոնց ամենուն գինը կտրեր են 24,443 րուպլի, վոր հիմիկվա արժեքով 550,000 ղուրուշեն ավելի կընե: Թագավորն ալ գրեթե նույնչափ ստակ կուտա Սահրադյանին. ասկե զատ իրեն ու իր ընկերներուն թագավորական ռոճիկ կը կապե ան հինգ ամսի չափ ժամանակն, վոր Մոսքվա կեցեր են և յետքը իրենց տեղը կը ճամբե:... Այն աթոռը ռուսի թագավորները հին ատենը կը գործածեն յեղեր թագ դնելու որերին, մեծ տոներուն, յեկեղեցական հանդեսներու կամ թափորներու ատեն, և ոտար տերությունից դեսպանները ընդունելու ժամանակին: Հիմա միայն թագավոր ոծվելու ատենը կը գործածեն վերափոխման տաճարին մեջ. իսկ սովորաբար Կրանովիթայա Փալաթա ըսած թանգարանը կը պահվի[2]»

  1. «Собр. окт.» ч. 1 стр.328
  2. «Բազմավեպ», Վենետիկ, 1843, յեր. 13-14