Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իր կյանքում հրացանի երես չտեսած մարդն էլ ցնծությամբ դիմում է դեպի դիրքերը»։

Խմբապետը սենյակը մտնելով հրամայեց, որ իբրև պատիժ Կիկոսի հանդգնության, նրա կովը բերեն մորթեն տղերանց համար, որոնք խմբապետի հետ էին եկել ու, դիրքերը գնալու տեղ, գյուղն ընկած՝ սրա-նրա տանը քեֆ էին անում։

Ու երբ Կիկոսի կովը գյուղամիջում մորթում էին, Կիկոսը խմբի քամակն անցած՝ իշի հետ զրույց էր անում.

— Գնանք, իշուկ ջան, գնանք. գլուխներս լավ ազատեցինք էս անգամ. գնանք հայոց ազգի թագավորի համար կռիվ անենք, ռահաթություն ա... բալքի լավն էս ա....

IV

Կիկոսն էսպես գլուխը կախ գցած, համարյա իշի կոկոզին դրած — խոր մտածմունքների մեջ գնում էր մի ճամփով, որ նրա հաշվով տանում էր դեպի դիրքերը, երբ դիմացի սարի ետևից երեք զինված մարդ ձիերը քշելով դուրս եկան ու առաջը կտրեցին։ Սրանք Կիկոսենց գյուղի երիտասարդներն էին, որոնք դիրքերից լուր էին բերում խմբապետին։ Նրանցից մեկը ծիծաղելով Կիկոսի վրա՝ հարցրեց.

— Կիկո՛ս, հրեղենդ առաջդ արած էդ ո՞ւր ես գնում...

— Հրամայել են, որ կռիվ գնամ։

— Հա՜-ա՞... — վրա բերեց մեկէլը.— բա խի՞ ոտով ես գնում, մարդ էդպես հրեղեն՝ Քյոռօղլու ղռաթ ունենա, ոտով կռիվ գնա...

— Թվանքդ ո՞նց ա, թվա՛նքդ, կարո՞ւմ ես ծտի աչքին դիպցնես,— ծաղրեց երրորդը։

— Դուք ինձ էն ասեք, ճամփեն շատ ա հեռո՞ւ, ծտի հետ ի՞նչ դավի անեմ ես. հրաման ա, կոռ ա, քաշում եմ, թողեք գնամ իմ բանին,— հանգիստ պատասխանեց Կիկոսն ու բզեց իշի պոչի արմատին, որ առաջ շարժվի։

— Արի՛, արի՛ ետ դառ, այ խեղճ ողորմելի, դու ի՞նչ կռիվ անող ես,— հորդորեց առաջինը։

— Ե՜տ դառ, ե՜տ, տուն գնանք, կռվում կտան կսպանեն, խալխն էլ հենց կիմանա, թե մարդ են սպանել,— մեջ