Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շների ձեռիցը։ Փողը պահեցեք մի ուրիշ բանի պետք կգա, թղթերի բանն ինձ թող։

Շուտով նրանք բաժանվեցին իրարից։

Անտոնը ջաղացի դուռը կրկին պինդ փակեց, թղթերի կապոցը խնամքով թաքցրեց ջաղացի մի անկյունում ու բուխարու կրակի շուրջը մեկնվելով սկսեց մտածել, թե ի՛նչ ճանապարհով է տարածելու... ինքը գյուղ չի կարող գնալ, որովհետև իսկույն կկասկածեն, թե «էսքան տարվա ջաղացում փակված Անտոնն ինչ բան ունի գեղում, ո՞ւր ա եկել,— մտածում էր նա,— ուրիշ էլ ո՞ւմ վստահի...»։

Այս խոր մտածմունքների մեջ էլ Անտոնի քունը տարավ ու քնեց։

V

Բոլշևիկյան զորքը շրջապատել էր գյուղը։ Օրհասական կռիվ էր տեղի ունենում հարձակվողների ու պաշտպանվողների միջև։ Գյուղի վերի մասում, քարայրների ու կիրճերի մեջ նստած կառավարական զորքի մի մասն ու խմբերից մնացածները, թիկունքները քարին դեմ արած, անընդհատ կրակում էին եկողների վրա, որոնք իրենց հերթին ուժեղ կրակ էին բաց արել, որ դուրս քշեն քարածերպերին ապավինած հրոսակներին։

Անտոնը մի քանի հոգու հետ միասին բանտարկված էր գյուղի ծայրում գտնվող մի տան մեջ, որի լուսամուտից դիտում էր բոլոր անցուդարձը։ Նա ուզում էր դուրս թռչել բանտարկված տեղից, բայց դռան մոտ կանգնած պահակ զինվորը, մի խոժոռ դեմքով վայրենի մարդ, շուտ—շուտ մոտենալով լուսամուտին, գոռում էր վրան։

— Ետ քաշվի, վե՛ր ընկի տեղդ, թե չէ շանսատակ կանեմ իսկույն։

Անտոնը գլուխը թաքցնում է, բայց կրկին դուրս է հանում փոքրիկ ու նեղ լուսանցքից, որ դիտի, թե ինչով է վերջանալու։ Բանտարկված ընկերները հուսահատված «ախ ու վիշ» են անում, գիտակցելով իրենց մոտալուտ մահը։

— Մեզ մինչև չկոտորեն, չեն հեռանալու սրանք։ Ա՜խ, Անտոն բիձա,— ասում են նրանք,– դու մեռնես էլ, ոչինչ,