Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակ կը կազմվեին ու կը փոփոխեին անոր սնդիկի պես անշարժ ու փայլուն երեսին վրա ամեն ոք հանգչած էր ու ամեն կողմ տարածվող խոր լռության մեջ մինակ էր այս մանկամարդ կինն իր սիրած մտերմին քով, բյուր իղձերով տոգորյալ։

Տիգրտն հիմա ա՛լ գրեթե բոլորովին իրեն մոտ ծնրադրած էր ու Սուրբիկ անոր հեշտահամբույր շունչը կզգար իր մազերուն մեջեն, իր երեսին մոտ, իր դյուրագրգիռ մորթին վրա, և կը խռովեր, հանկարծ զգաց երկու սիրատոչոր շրթունքներ որ իր ձեռքին կը դպեին հիմարական տենչանոք պատելով իր բոլոր զգայարանքը. Սուրբիկ ձեռքն ետ քաշել ուզեց, բայց այս նահանջումն ավելի պարտյալ մարդու մը անօգուտ մեկ ջանքն էր քան թե լուրջ դիմադրություն մը. Տիգրան բռնացավ ու մանկամարդ կինն անոր դեմ զորություն չուներ, աչվըներեն կրակ կելներ, ակնարկը կը նվաղեր. ու ամեն ձայնե ավելի ուժով՝ բառ մը, բառ մը միայն անոր ականջին կը զարներ անդիմադրելի, իր պատճառած հրապույրին համար:

— Կը պաշտեմ զքեզ, կը մրմնջեր երիտասարդն անոր ակաջն ի վար։

Սենյակին մեջ լուսնին լույսը վարագույրներուն բացխփիկ գույներուն հետ կը խաղար, պզտիկ արձանները թվեր թե կոգևորեին իրենց մարմարե փոքրիկ կայաններուն վրա. պատկերները կը ժպտեին ոսկեզօծ շրջանտկներուն մեջ ու անդիեն հեզաշարժ ծովուն ձայնն՝ որ մեղմիվ տանը քարափը կը փայփայեր, կը հասներ միօրինակ այլ ներդաշնակ երգի մը պես։

Ուրիշ ատեն Սուրբիկ պիտի բողոքեր այս վարմունքին դեմ․ հիմա երջանիկ էր սիրո այս խոստովանությունը լսելով. անշուշտ հիմա չէր որ կիմանար Տիգրանի զինքր սիրելն. ինքն ալ ինչե՜ր չէր քաշեր իր փոխադարձ սերը ծածկելու համար ու անտարբեր դեմք մը ցուցնելու իր պաշտեցյալ մտերմին. վայր, կյան մևս ու մոտ էր անձնատուր լինելու, հեշտության երազներ անոր շփոթած միտքը գրավեցին ու վայրիկ մը Տիգրանի բազուկներն անքակտելի շղթա մը կազմեցին անոր մարմնույն շուրջը։

Հանկարծ պատկեր մը անցավ Սուրբիկի աչաց առջև են, խոժոռ