Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու տրտում դեմք մը՝ որո տարօրինակ նայվածքը մինչև իր սրտին խորը թափանցեց։ «Զիս խաբեցիր ու հիմա ամուսինդ պիտի խաբես», կըսեր այս նայվածքը բացորոշ խստությամբ Սուրբիկ սարսափահար ուժով մը մեկդի հրեց զինքը շրջապատող թևերն ու ոտքի վրա ելավ մեկեն։

— Տի՛գրան, ըսավ խելակորույս երիտասարդին, այդքան շո՜ւտ մոռցար Սեդրաքի հիշատակը։

Սեդրաքի՞...

Ո՞ւսկից գտավ այս սպառնալից անունն որ փայլակի մը ցոլացման պես իր միտքը պատող մառախուղը փարատեց Տիգրան կանգ առավ իր անվայել աղերսանաց մեջ ու մաներկրորդ մը բավեց խելքը գլուխը բերելու, ինչ որ ալ ըլլար իր անսահման սերն ու մարդուս տկարությունը, պարկեշտություն որ իր սրտին մեջ էր միշտ՝ զինքն արիացուց ու պատվո ճամփեն չի խոտորեցավ։ Բայց իր քաջության փորձը տալե վերջն իր հուզմունքը չի կրցավ ծածկել ու Սուրբիկեն հեռու աթոռի մը վրա ինկավ ուժաթափ ու ամոթահար։

Ալ չի խոսեցան ասոր վրա ու քիչ մը ետքը պարտեզին գրոհեն անցնելով, Տիգրան, լուռ ու քար կտրած, ծաղկահասակ կինը քյոշկը տարավ ձգեց ու տուն դարձավ. բայց մինչև առտու իր խռովյալ երևակայությունը թույլ չի տվավ քնանար Արշալուսուն դեմ միայն, խորտակված ու վաստակաբեկ, բազմոցի մը վրա քունը տարավ.

Այն գիշերեն վերջը քիչ մատեն Տիգրան խիստ զգուշավոր ընթացք մունեցավ քյոշկը գտնված ժամանակ, հանցանք մը գործած ատեն վարժապետեն բռնվող տղու մը կը նմաներ․

— Ա՛լ պատանի մը չեմ ես, կըսեր երբեմն ինքնիրեն, ու ինչպե՞ս հիմարություն մը գործելու չափ հառաջ գացի. իրավ է ուրեմն որ մարդս իր անձին չի կրնար իշխել եղեր, իմ բոլոր հաստատամտոթյունս այս կնոջ մեկ ժպտին առջև անհետացավ ու առանց անոր...

Իրիկուն մը Սուրբիկ Տիգրանի առաջարկեց միասին շրջան մընել պարտեզին մեջ. վերջալույսն իր բոլոր շքեղության մեջ և պարտեզն ամայի ու խորհրդավոր էր։