Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վերջին ու գերագույն խնդիրք մալ, մրմնջեց հիվանդը շնչահատ, կինս երեսես չի խնդաց մինչև այսօր, իմ մահվամբս այն ալ կարոտ ու... աղքատ կը մնա... քսանհինգ տարեկան այրի կը թողում ահա զինքը... դուն պաշտպանե անիկա... այս քաղաքը մի՛ նստիք...

Ոգևարին խոսքերն անհասկանալի դարձան, բայց հանկարծ վերջին ճիգ մը ընելով.

— Մի՛ մոռնար, Տիգրան, իմ զավակներս քու զավակներդ թող ըլլան ու դուն երջանիկ ըրե Սուրբիկը...

Օրհասականին ձայնը կարեցավ ու անկից վերջը խղդուկ հռնդյուն մը միայն լսվեցավ. քիչ մ՝ատենեն ամեն ինչ վերջացած էր։

Ութ օր վերջը բոլոր Վոսփորի ու Պյոյուք-Տերեի մեջ խոսակցությունն երկու դեպքի վրա կը կենտրոնանար, այն է Արամ էֆենտիի մահվան ու Խոսրովի կնոջ փախուստին վրա։

Եվգինե՝ ի վերջո Մարեմյանե ձանձրացած, խռվաթ սպասավորի մը հետ սիրահարած ու ամուսնական հարկեն չված էր պարզապես։

Խոսրովի հաջողության աստղը շատոնց ի վեր խավարեր էր. Եվգինեի փախուստը վերջին հարվածն եղավ անոր. իր ընտանեկան արկածները բերնե բերան զրուցվելով իր դիրքին ալ վնաս տվին, ու անոր խոստացված պաշտոնը շի տրվեցավ, Պաշտոնն ու ապրուստն զուրկ, տունը կործանած, ամենուն ծաղրին նշավակ դարձած, Խոսրով օր մը մեկնեցավ Պոլսեն առանց մեկու մը ձայն տալու ճիշտ ինչպես որ Եվգինե ալ իր տունեն մեկնած էր։ Ո՛չ ոք կրցավ անոր ո՛ւր երթալն իմանալ ոմանք կը պնդեին թե Ամերիկա կը գտնվի նա այժմ ու բողոքական միսիոնար եղած է, անտանելի աղքատության ու տառապանաց մատնվելն հետո, ուրիշներ կը հարեին թե նա իր հայրենիքը Խարբերդ դարձած է։

Այսպես հեռացավ այս մայրաքաղաքեն այն երիտասարդն որ պարտեր գուցե բնավ ոտք չի կոխել հոս. բախտը վայրկյան մը ժպտեցավ անոր իր դառնությունը վերջեն ավելի սաստկությամբ զգացնելու համար։

Իսկ Տիգրան Արամ էֆենտիի մահվանեն մի քանի օր վերջն