Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ն Ա Ր Դ Ի Կ

ՎԵՊ


Այն առտուն ժամը չորսին, սովորականեն ուշ եկավ խմբագիրը։ Օրթագյուղեն քաշելով եկած էր համրելով ճամփան ծառերը, անցնող թրամվայները. տունը՝ Նոյեմի իր աղջիկը Հիվանդ անկողինն էր ու չէր կրցած բժիշկ կանչել, տպարանին մեջ որ գրասենյակ էր միանգամայն, իր երեք գրաշարները տեսավ մելամաղձիկ գլուխնին կախած քառակուսի խորշերու վրա, ջուրե զրկված արևահար բույսերու պես. իր օգնականը բացակա էր։

— Ի՞նչ ունիք առջին երեսին համար, պարոն Ատոմ, հարցուց անանցմե մեկուն։

— Ոչինչ, պատասխանեց գրաշարը առանց գլուխը վեր տանելու։

— Ոչինչը՝ կը հրատարակվի։

— Մեր ըրածը ի՞նչ է արդեն։

Խմբագիրը նեղացավ։

— Պարոն Ատոմ, անհամ խոսքերդ մտիկ ընելու ատեն չունիմ։

Ղալաթիս նեղ, ցեխոտ մեկ փողոցին մեջ, ավերակ շենքի մը ոչ թե մեկ հարկը, այլ ճիշտ տանիքին տակ, խավար և