Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոս մեկ խոսքով հարստացող, աղքատացող մարդոց վիճակը դիտելու զբաղած։

Հանկարծ երկրորդ հարկը տանող երկաթե սանդուխին վրա կանգնած ծանոթ դեմք մը նշմարեց և ամենուն մեջեն սպրդելով անոր քով հասավ։

— Բարև, Ստեփանիկ աղա։

— Բարև։

— Ի՞նչպես, աղե՞կ եք։

Ստեփանիկ աղա կարմրած, ֆեսը վեր, թաշկինակովը սրբելով ճակտին քրտինքները, փոխանակ պատասխանելու իրեն, վարը կեցող մեկու մը կը պոռար հինգ մատերը բանալով, կարծես մուր տալու համար։

— Հինգ հազար կա։

— Առի, պատասխանեցին վարեն։

Հինգ հազար, հինգ հազար ալ, ու վարը կը շարունակեր պատասխանել «առի» «առի» խրոխտ շեշտով մը, կարծես թե զայրացնելու համար վերը, ուր վերջին վանկը միայն կը հասներ «ռի, ռի» սպառնալից refrainի մը պես։

Խմբագիրը կը դիտեր զմայլած, աչքերը խոշոր բացած, երբոր հիսուն հազարի հասավ ծախտծը, Ստեփանիկ աղա կեցավ. հանդարտեցավ, ահագին բ՛եռ մը պարած ըլլալու էր սրտին վրայեն. ֆեսը շտկեց, խոժոռ, բարկացած դեմքը թողուց խմբագրին երեսը նայելու համար. Քաքմաճյան այս բերանացի առուտուրին կը հետևեր ուշադիր, շունչը ղսպած, արդյունքը հասկնալու համար, երբոր տեսավ իր բարեկամը հանդարտած տեսարանը իր կարևորությունը կորսնցուց. մնաս բարով ըսավ սանդուխներեն վար իջավ, կամ արջին վրա անցագին ուզեցին տա՞սը փարա, ինչ չնչին գումար քոնսոլիտ խանի միլիոններուն քով. գրպանները խառնեց, փանթալոնին երկու խորշերը բացասական պատասխան տվին, բաճկոնին գրպանները նայեցավ. ոչի՜նչ, վերջին հույսը փալթոյին վրա կենտրոնացավ, իզուր անոր ալ գրպանները նայեցավ, հատակները քննեց և սակայն շատ լավ կը հիշեր որ քառորդ մեճիտիե մը և հարյուր փարանոց պիտի ունենար, և անցագինը պահանջող մարդուն քով պզտիկ չի մնալու ջանքով նորեն սկսավ իր անօգուտ խուզարկությունը,