Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցնողները զինքը կը դիտեին, ծանոթներ բարևելով կանցնեին, այո՛, ամենքը կանցնեին. ինքը միայն անշարժ ու գամված կը մնար և չէր համարձակեր ետ դառնալ. բայց ո՞ւր էր իր քառորդ մեճիտիեն. հանկարծ խորհեցավ թե կարելի առտուն Ֆուլիկ հանըմ վերցուցած ըլլար գրպանեն առանց իրեն իմաց տալու, այս շատ հավանական էր․ վայրկյանին իր կինը արձակելու անհուն փափագ մը ունեցավ. հետո հիշեց որ քառորդը առջի իրիկուն պարտքի տված էր, իսկ հարյուրնոցին հաշիվը չի գտավ։

Անցագին ուզողը կը շարունակեր զինքը դիտել ոտքսն մինչև գլուխը, հին կոշիկեն մինչև յուղոտած ֆեսը, ու այս ապարդյուն փնտռտուքը նկատելով սովորական հնարք մը ձրիաբար անցնելու համար կամուրջը։

Ետ դարձավ վերջապես հեռանալով այս ամոթի վայրեն Ղալաթիո բազմության մեջ աներևութանալու համար, իր ճանչվորները կը շարունակեին կամուրջեն անցնիլ ազատ համարձակ, իր բերնին ջուրերը վազցնելով, որոնց և ոչ մեկեն չի համարձակեցավ տասը փարա ուզել, սպասելով որ բարեկամի մը ընկերացած ինքը ես իր կարգին այս անանցանելի գիծը անոնի. ոչ որ տեսավ որան հետ այս փորձին ձեռնարկեր ու պարապ գրպաններուն մեջ դեռ թափառող ձեռքերը ընկալագրերուն կը հանդիպեին միայն, այն ատեն զայրացավ, տասը փարայի տուրքը անհիմն ու անիրավ գտավ և որոշեց որ առանց զայն վճարելու անցնի կամուրջեն. ի՞նչ կերպով. Ղալաթիս եզերքեն մինչև անցագին ուզելու տեղը տասը կանգունի չափ կրնար հառաջանալ. ատկե պետք էր սահիլ ստվերի մը պես առանց ուշադրություն հրավիրելու. դյուրին, հրապուրիչ երեցավ այս ծրագիրը և ճերմակ շապիկով հոն կեցող սպառնալից ուրվականին դեմ արժանի վրեժխնդրություն մը։

Ոսկեղջյուրի նավակները դիտելու ձև մը առած խմբագիրը անտարբեր, համրաքայլ հառաջացավ աչքին պոչովը դիտելով սպիտակ ուրվականը որ իրեն չէր նայեր այս միջոցին, երկու մուրացիկ տղաք ողորմություն ուզեցին իրմե. հանկարծ կամուրջին քովի երկաթին հենած մարդ մը իրեն պես տասը փարա չի վճարող մը անցագիծեն խույս տվավ բայց ոչ այնքան