Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու շատ խոր թաղեց առաջին սիրո հիշատակն ու ամրացավ ճակատագրին դեմ։

Ոչ ոք իշխեց իրեն սիրով անկից վերջը. ի փոխարեն ինքը բուռն ու կատաղի եռանդով մը նետվեցավ կանանց մեջ. սիրած էր ու խաբած էին զինքը. կարգն իրեն էր խաբելու. Տիգրան ձախորդության կը հավատար, ուստի ծանր չեկավ իրեն միույն վրեժը մյուս են լուծել, հատուցման մեջ կիները մեկզմեկու երաշխավոր կը ճանչնար։

Ուստի ամեն կնոջ միևնույն աշխուժով ու միևնույն համոզմամբ կրկնեց իր սերն ու դիմացինը համոզեց, իրեն համար բաղդատություն ու տարբերություն չի կար կանանց մեջ. մանկամարդը կամ տարիքն առնողը, գեղանին կամ տգեղը, տիրուհին կամ սպասուհին, գործավորուհին կամ իշխանուհին, կրոնավորուհին կամ հասարակաց աղջիկը միևնույն բանն էին իրեն համար։

Սեդրաք երեք բարեկամներուն ամեն են ծանրաբարոն էր ու քսաներեք տարեկան լինելով Տիգրանի համար գրեթե մեծ եղբայր մ՛էր. տժգույն, նիհար ու խարտիշահեր երիտասարդ մորո սովորաբար դալուկ դեմքին վրա նեղ ու բարակ շրթունքն աչքի կը զարներ իր կարմիր գույնովը։

Գեղեցիկ կապույտ աչքեր, լայն ու ժամանակեն առաջ ակոսյալ ճակատ մը, սիրուն մորուք մը ու սև երիզով կախված ակնոց մը կը տեսնվեր այս երիտասարդին դեմքին վրա որ միշտ լուրջ թերևս խոժոռ երևույթ մոլներ. կատարյալ հակապատկեր մը լինելով հանդերձ յուր կրտսերագույն բարեկամին, իր արտաքին ցուրտ ձևերուն ներքև փափուկ ու վեհանձն սիրտ մը կը կրեր։

Անձնվեր մինչ ի մահ առանց բառ մը արտասանելու, գաղտնապահ, խորհրդատու, մեկ բառով եզական ընկեր մէր։

Իր սկզբունքներն ու ճաշակը ծանոթ էին, որոց համար մաքրակրոն անգլիացվո մը պես անողոք էր. կառավարությանը միապետությունը, կանանց մեջ խարտյաշը, գույներուն մեջ սևը կը ճանչնար միայն։

Երաժշտության մեջ Մենտելսոնը կընտրեր իր համր, անորոշ ու տրտում շեշտերովը. նկարչության մեջ Այվազովսքին