Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ տիկինները վրանոցնին կը մերկանան, ձյունաթույր ուսերու, լանքերու, դաստակներու փողփողումր խառնելով եզերքի կարմիր թավիշին։

Տենդոտ, հիվանդագին բան մը կար բոլոր այս բազմության մեջ։

Ամնն ոք, այս ներկայացման գալով, հասարակաց կինը տեսնելու կուգար թատերաբեմին վրա, իր բոլոր գրապույրին բոլոր թշվառությանը մեջ։

Այս էր ահա այդ երեկույթին բոլոր ձգողությունը։

Հասարակաց կինը միշտ սովորական ու միշտ հետաքրքրաշարժ բան մըն է։

Անտարբերները կր վայելեն, անողորմները կը պարսավեն և ողջամիտ անձերը զայն կը մեղքնան։

Ժպիտն ու արցունքը դրե՛ք քովե քով, հառաչանքը խառնեցեք զվարթ քահքահներու հետ, այդ է ահա հասարակաց կինը, էրիկ մարդիկ երբեք չպիտի հասկնան այս բադադրությունը, բայց երբեք ալ ազատ ու զերծ չպիտի մնան անոր հեշտալի ազդեցութենեն։

Ի՛նչ տեսակ էակ է այն որուն կյանքը՝ ասոր անոր կես կամ քառորդ մամերովը կը կազմվի։ Ուրույն գոյություն մը ունի՞ արդյոք։ Արք, հետաքրքիր, հավիտյան պիտի դեգերին այս հարցումներուն շուրջը։

Մարդկային անվերջանալի բարեկենդանին մեջ, հասարaկաց կինը մյուս դիմակավորներեն սա տարբերությունն ունի որ, ինքը միայն անպատրվակ, հետամուտ չէ ինքզինքը չճանչցնելու։ Սիրո վաճառականուհին է. իր զգեստը, ձևերը, շարժմունքը, ամեն բան կը մատնեն զինքը։ Դիմակ չունի բոլոր դիմակավորներուն մեջ. իր արհեստն ընթեռնելի կերպով դրված է ճակտին վրա. ոչ ոք խաբվելու և գանգատելու իրավունք չունի։

Ավանսենի մը մեջեն Մարտիրոս էֆենտին կը բարևեր շուրջը, Գալուստյան Գևորգը որ իր թիկնաթոռեն ոտքի վրա ելլելով էֆենտիին, Եփրատի պաշտպանին, բարևը կառներ, անդին միևնույն կարգին վրա Պասմաճյան Հակոբիկը, Տեմիրճյաններուն