Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկ մը զոհել անպատիվ կնոջ մը՝ ինչ որ ալ ըլլար իր հրապույրները. միթե այդ վայելքը չէ՞ ր կրնար գնվիլ, ստացվիլ առանց վտանգելու իր կացությունը. այս գաղափարին Լևոն դիմադրեց. այդ վաճառիկ ցանկությունն չէր որ կախտավորեր զինքրը մանկական, գրեթե եղբայրական գորովի կարոտը, պակասը զգացեր էր այս կինը տեսնելով և այդ պակասը ան միայն կարող էր լեցնել։

Քում-քափու հասած էր ան Նշանճիի փողոցին մեջ ուր կը բնակեր դերասանուհին. իր տանը ճամփուն վրա էր անոր տունը. դրան քով կանգ առավ, պատուհանները դիտեց։ Ոչ ձայն, ոչ լույս, մարդ չիկար, դերասանուհին հոն չէր անշուշտ. և մտքովը ո՞ւր ըլլալը փնտրեց, այդ ատեն հիմար գաղափարներ անցան ուղեղին մեջ. կեցած էր հոն, ձեռքի լապտերին լույս կը հատներ սպասելով այդ դրան առջև, հեռուեն գիշերապահին հարվածները լսեց, համրեց՝ յոթն էր ժամը, Նարդիկ պառկած էր այս ժամուն, փողոցին մեջ ոտքի ձայներ ականջին եկան. ամչցավ հոն գտնվելուն և ճամփան շարունակեց։

Տեմիրճյան առանց իր գանձապետին հարցնելու գործ չէր ըներ. դիպվածով հարստացել էր նախ ինքը զարմանալով այս հաջողության վրա. բայց անկե ի վեր ժամանակները փոխված էին և Տեմիրճյան ոչ թե ստակ շահելու կը ջանար, այլ ունեցածը ձեռքե չի հանելու, խոհեմ և զգույշ վաճառականի համբավ ուներ զոր իր անբանի վեհերոտությամբը ձեռք բերած էր, Անգլիո հետ գործ մը կըներ և ուրիշ երկրի անուն լսել չէր ուզեր բնավ, իզուր միևնույն վաճառքը Ֆրանսա կամ Պելճիքա ավելի աժան ծախելու պիտի ելլեր իրեն, ինքը գիտցածեն չէր բաժնվեր, լողալ չի գիտցող նավաբեկյալի մը պես որ ծովուն մեջ առջի ձեռքին դիպած փայտից կը կապվի և չի համարձակիր զայն թողուլ՝ միշտ խեղդվելու վտանգեն սարսափահար։

Գանձապետը իր խորհրդատուն էր որուն կը վստահեր, խոսքին կը հավատար հակառակ իր կասկածոտ բնությանը. Լևոն իր վարպետին տկար կողմերը գիտեր և երբեք անոր ծանոթ համոզման հակառակ կարծիք չէր տար. առաջին փոփոխությունը որ մտած էր մաղազային մեջ, տետրակներուն կրկնատումարի