Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերածումն էր։ Ինքը այս դրության ինչ ըլլալը չէր գիտեր, բայց եկող գացողին կը պարծենար.

— Մեր տետրակները տոպիո են։

Ժամանակ անցնելով գանձապհաին կարողության և հավատարմության վրա համոզում գոյազուցած էր և ամեն ինչ անոր տնօրենության տակ ի գործ կը դրվեր։ Երիտասարդը մեղմիվ, քիչիկ քիչիկ կը ջանար իր վարպետին փերեզակի հոռի գաղափարները ուղղել, և զանի գործի մը մեջ մտցնել, երիտասարդ, եռանդուն տղա՝ ասպարեզ կուզեր նետվիլ արդյունավորելով այդ վաճառատան հին ու պատվավոր անունը և անխախտ վարկը։

Մեկ երկու գործերով անակնկալ շահեր ցուցուց և վարպետը ա՛լ բոլորովին կույր վստահություն մը ունեցավ իր վրա․ ամենքը Տեմիրճյանին շահադիտական դործողությանց մեջ մտնելուն կը զարմանային, անոր ճարտարությունը դրվատելով և հեգ մարդը, Լևոնեն սորված քանի մը պարբերություններով զինված ամեն տեղ կը խոսեր մեծ մեծ, նոր թեորիներ պարպելով։

— Պետք է, կըսեր, որ վաճառական մը միշտ հետամուտ ըլլա, պետքեր փնտրե որպեսզի գոհացում տա անոնց։

— Պետքերը գոհացնե. բայց ո՞ւրկից պիտի փնտրե, հասկնա, կը հարցնեին մյուս վաճառականները շփոթած։

Այն ատեն Տեմիրճյան իր կարևոր և բացառիկ կերպով ժտյալ մարդու ձևերը կառներ։

— Ատիկա վաճառականին կարողությանը կապված է, արդարև չի սորվվիր, բնական են տրված ըլլալու է։

Շամլյան Հովակիմ աղա չէր հասկնար բայց կը համոզվեր տեսնելով Տեմիրճյանին հաջող գործերը, մինչդեռ իրենները անդարմանելի ձախորդություններու կենթարկվեին շարունակ։

Երբ էլպիս եկավ հասավ, ամուսնանալու առաջարկությունները ամեն կողմն տեղացին, հորը մեկ հատիկ աղջիկը գլխավոր, եթե ոչ միակ ժառանգորդն էր. և շուտ մը հաշիվը կընեին։ Տեմիրճյանին մահվան ձգելիք հաշիվը, կնոջը մեկ ութերորդը, եղբորը արու ժառանգորդին բաժինն ալ կը հանեին մեջեն, թեև