Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիյնար նորեն. վերջապես կը հեռանային կակուղ հողին վրա բացված վարուն արահետեն զոր ամառը սայլավարը կը նախընտրե պաշտոնական կարծր քարուղիեն։

Առաջին քուփեին մեջ Նարդիկի համբերությունը սպառելու մոտ էր, Իսկյուտարի նավամատույցեն ճամփու ելլելնուն ի վեր սեղմված մնալեն։

— Չեկանք դեռ։

— Կես ճամփան անգամ չեկանք, ըսավ Պասմաճյան Հակոբիկ. տիկին Մազլրմյան փոքրիկ կառքին մեջ ճնշված կը կենար։

— Ոսկորներս կոտրտեցան, ըսավ ան ալ։

— Դուն ոսկոր չունիս, բոլոր միս ևս։

Խնդացին։

Լևոն Նարդիկի դեմը նստած ծունկ ծունկի գանգատելու մտադիր չէր ճամփան երկայնութենեն. միայն դերասանուհվույն անհանգստությունը տեսնելով բառ մը ըսելու պետքը զգաց.

— Նեղեցի Ձեզ։

— Ո՛չ, ո՛չ։

Լևոն դռնակեն կը դիտեր կառքին ընթացքին հետ, կտոր կտոր աչքին առջև պարզվող սարահարթին թեթև ելևէջները. ձախ կողմեն՝ հեռուն, լեռներուն շարքը և անոնց կողերը պատրոտող ձորերուն խոնավ ստվերները, ու աջեն ուսկից ցամաքը հետզհետե, մեղմիվ կը խոնարհեր ծովին կը հասներ, Սելիմիեյի դեղին զորանոցը քառյակ աշտարակներով, անդին Քատըգյուղն իր շեն ու փայտաշեն տուներով. հետո Ֆեներ- Պահչեի լեզվակը որուն ծայրի սհակը սպիտակ ու մաքուր որ հեռուեն՝ ծովեն ելած ու պուռնուզի մը մեջ փաթթված մարդու կը նմաներ. և ավելի անդին Մարմարայի կապույտ ջուրերուն մեջ կղզիներն, Հնաքրն՝ շիկորակ բլուր մը. Պուրկազ փոքրիկ ձագուկ մը առջին ձգած. Հալբիի բլուրները իրենց շոճիներու վեղարով և Մեծ կղզին գույնզգույն շքեղ ապարանքներով հպարտացած։

Ճամփան շարունակվեցավ անիվներուն միօրինակ թավալման դղրդյունովը և Հակոբիկի կատակներով խառնված, մինչդեռ