Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըլլար ասանկ զբոսանքի մը, թողլով բանը գործը. և իր սակավապետ ու աշխատասեր երիտասարդի սովորությունները, իր նշանած անձի վիճակը կր բողոքեին կարծես այս գաղտնի և փախստական սիրահարության դեմ։

Հոս չի կեցան շատ, Հակոբիկ ցորեկվան և իրիկվան ճաշին պատրաստություններով զբաղած է, կերակուրները, աղանդերը կորոշե, կովի սայլեր պատրաստել կուտա ճերմակ սավանե ծածկույթով, գահավորակի մը պես որով Դաշտելեն պիտի երթան, և կը մեկնին կիները՝ ընկողմանած այս երկար, վրան բաց, տոմինոյի տուփի ձևով կառքերուն մեջ, Հակոբիկ՝ փորձ սայլավարի մը պես անուշ խոսքերով գգվելով հանդարտաքայլ գոմեշներուն ընթացքը, ամեն մեկուն իր անունը տալով։

— Տի՜հ, Պենեկլի։

Կամ թե՝

— Կյոզյույի սևտիկիմ Քարամանը։

Գյուղացի սայլավարը կը խնդար իր բարբառը Հակոբիկի բերնեն քսելով, մինչդեռ գոմեշները զիրենք վարող անծանոթ ձայնեն զարմացած կսկսին վազել անտառին նեղ ու մութ արահետին մեջ մխվելով և իրենց ոստոստումին մեջ սպառնալով կործ անել, շրջել ետևնուն ձգված երկար ու ծանր տուփը։ Եվ այս ցնցումներուն, սասանումներուն մեջ Լևոն Նարդիկի մոտը նստած կը տատաներ ինքն ալ ուրիշ աշխարհի մը երազներուն մեջ։ Ճիշտ քովեն գաղտուկ՝ կը դիտեր դերասանուհվույն մաֆուր դիմագիծը, այտին վրա մորթին վարդագույն ներկվող կաթնաթույր փափկությունը, կռնակեն առատ, ոսկեփայլ մազերը վեր ժողված, ծոծրակը կը տեսնվեր նուրբ, թեթև աղվամազի մը ստվերին մեջ և ավելի վար չիփակին օձիքեն՝ պարանոցը՝ դողդոջուն, կարծես երջանիկ ձեռքի մը փայփայանաց կարոտ, կերթար կը միանար վայելչապանծ, ինքնամատույց կուրծքերուն։

Երիտասարդը իր զմայլման մեջ ինքնիրեն բաղդատություն մը կըներ հոս այս երկու կիներուն մեջ. տիկին Մազլրմյան գեր, մսալի, պարպատան լանջով, լայն շրջազգեստին ծալքերով, սոնք և փարթամ հրապույրներով լեցնելով բոլոր կառքը ու այս պահուս թիկնահեց երկնցած մեկ կողմեն ցույց կուտար