Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճերմակ վզին ծրունքը և առույգաբարձ երանաց վայելչությունը։

Մին՝ իր միսի հարուստ և վաճառիկ գեղովը կը պանծախ մյուսը իր ձևին, շնորհին վայելչությամբը կիշխեր սիրտերու։

Դաշտելենի աղբյուրին քով, գետինը ծածկող չորցած տերևներուն վրա, անտառին զով ստվերին տակ նստեր էին, օղի, սրվակներու, փոքրիկ բաժակներու և բազմատեսակ աղանդերի շուրջը բոլորվելով։

Առաջ նվագածուներուն տվին օղիով լեցուն գավաթներ, հետո իրենք ալ առին, պզտիկ բաժակները բախելով։

Զուր բերին աղբյուրեն, երկրորդ օդին Դաշտելենի կենաց առաջարկեց Հակոբիկ. հիմա հիշատակներ կը պատմեր անցյա զվարճություններե քաղված ճիշտ այստեղ, Դաշտելենի աղբյուրին քով. հետո տիկին Մազլրմյանի կյանքին խմեց։

— Կենա՛ցդ, Սուրբիկ, պոռալով։

— Կենա՛ցդ, Սուրբի՛կ. կրկնեց անտառը խորունկեն։

Արձագանքը զիրենք զվարճացուց, Նարդիկ ծառոց բունին Փաթթվող մամուռներ ժողվելու ելավ, մյուսներն ալ ցրվան հոս հոն բարձրաձայն կը պոռային о՜հ, о՜հ և անտառը իր լռության մեջ վրդոված, այս զվարճասերներուն հետ ինքն ար ուրախացած վայրկյան մը կը պատասխաներ о՜հ, о՜հ, ետ չէր մնար անոնցմե, մոռնալով իր ծերությունը։

Օղիին բաժակները նորեն ու նորեն բարձրացան, զարնվեցան իրարու, սիրտերը, գլուխները տաքցնելով, բարեմաղթություններով, կատակներով ընդմիջված։ Նվագածուները՝ գործիքնին ձեռք կառնեին, նախ զարնելով այս ու այն թելին, բաղդատելով հնչումները իրարու հետ։

Ցածեն, մեղմիվ ուտը՝ իր թավ ձայնը մեջտեղ կը նետեր, պզտիկ եղանակի կտորով մը ու կանգ կառներ. հետո կսկսեր նորեն, ու նորեն կը դադրեր, վերջը կը շարունակեր եղանակը և հարիչին՝ աղյաց վրա զարնվածքը ունկնդիրներուն սրտին մեր արձագանք կուտար. ամեն բան կըսեր ու բան մը չէր ըսեր այս երաժշտությունը, իր հրապույրը սևեր հագնող գեղանի կնոջ մը պես, տխրությունն էր։

Անտառը իր լռության մեջ կը թաղվեր, ծառերը անշարժ կը