Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնային իրենց երկարաձիգ արմատներուն վրա, և ուտին ձայնը կը բարձրանար, կը խոնարհեր, կը վարաներ, կամ ազատ համարձակ դուրս կը սլանար արաբ նվագարանին գոգ և ուռուցիկ կուրծքեն զոր նվագածուն՝ հառաչանքով լեցուն սիրուհվո մը կուրծքին պես կը սեղմեր իր սրտին վրա։

— Սուզինաք կուզեմ, պոռաց Նարդիկ։

Սուզինաք նվագեց ուտը և մյուսները ընկերացան, ձայներնին միացուցին։

Նարդիկ ինքը կսպասավորեր, գեղատեսիլ մատռվակ, մեկ ձեռքով վեր ժողվելով շրջազգեստը, գեղեցիկ սրունքները ի տես հանելով, մյուսով օղիի բաժակներ հրամցնելով։

Լևոն ամենեն առաջ գինովցավ. բայց իր միտքը պատող թանձր մշուշին մեջեն անհանգիստ խղճմտանքը կսթափեր Վայրկյան մը երազի մը պես հիշեցնելով հեռավոր Պոլիսը, իր վաճառատունը, Օրթագյուղ իր նշանածին տունը. վերջը այս բոլորը կանհետանար երբ նարդիկ իր քովը կուգար ըսելով.

— Իմ կենացս ալ գավաթ մը պիտի խմես, կը պահանջեր, կը հրամայեր այս աղջիկը։

Անտառին մեջ առտու երեկո չի կար, այլ միօրինակ կես լույս մը որ վերեն ծառոց սաղարթներուն պատռտված կապույտեն կուգար։

Երաժիշտները կը շարունակեին երգերնին, Հակոբիկ ստակ կը նետեր ամենուն, նոր երգեր, եղանակներ ուզելով միշտ։

— Կազել մը, Մա՛դրի։

Հոն ճաշեցին այսպես առանց գիտնալու կերածնին ու խմածնին. հետո իրենց սայլերով դարձան ետ զառիվայր ուղի են. մութը կը թանձրանար, ճամփան բոլոր երկայնությամբը Պենկալի գույնզգույն կրակներ, ծառերը կը լուսավորվեին, և աջեն ձախ են արձակված հրթիռներուն պայթյունը, լուսավոր շավիղները կառքերուն հետ կը մոտենային գյուղին։ Ճամփան տա՝ տանումներուն մեջ իրարու վրա կը թավալեին կառքին մեջ, հետո կը շտկվեին, կելլեին կը նստեին, համբույրներու ձայներ երգի ձայներու կը խառնվեին երբեմն։

Այսպես ահա կուգային Դաշտելենեն իրենց աղմուկովը, հույսովը արթնցնելով գյուղացին որ պատուհանը կելլեր