Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանր ու դժվարին եղավ, հայրենի տունեն մեկնելով հարկ եղավ նաև թողուլ մանկության ընկերուհի մը։

Քույր ու եղբայր ըսվելու չափ տղա հասակե ի վեր, Սեդրաքի հետ մեծցած գեղանի պարմանուհի մ՛էր այս որ բարեկամ ու դրացի ընտանիքի մը մեկ հատիկ զավակն էր։

Յուր տան մեջ լքյալ՝ Սեդրաք անոր քով միայն գտեր էր առաջին գորովո զգացումը։

Պատանին սովորական տղա մը չէր. աղջիկն ամենեն լավ գիտեր զայս. անոր ընտանեկան կացությունը մոտեն ճան շնալով՝ իր մեծարանքն ավելցեր էր այս դառնացյալ հոգվույն նկատմամբ ու ինքնին հանձն առեր էր զայն սփոփել։

Ազգային վարժարանաց ուսումն ավարտելով Սուրբիկ — այս էր Սեդրաքի նորատի բարեկամուհվույն անունն — ինքզինքը խիստ համբակ գտեր էր իր ուսյալ ընկերոջ քով որո հմտությունը, բարձր դատողությունն ու իմաստալից խոսակցությունը զինք կը հմայեին, երիտասարդին մտերմությունը խիստ նպաստած էր այս համակրելի հոգվույն ու մտքին մշակման, և փրկարար ներգործություն մը ըրեր էր անոր վրա։

Ինչ որ ալ լինին մեր ազգային վարժարանաց վերագրված պակասությունք, նոքա՝ անհատական դպրոցներուն վրա ամենաբարձր առավելություն մունին որ ճշմարիտ ազգային կրթություն մը տալու մեջ կը կայանա։

Ֆրանսայի Գթության քերց կամ Բողոքական վարժարաններն միույն մեջ ֆրանսերեն և մյուսին մեջ անգլիերենը կրնան լավագույն կերպիվ ավանդվիլ. ազգային վարժարանը օտար լեզուներ ուսուցանելու մեջ հաջողություն ունեցած չեն երբեք և ճիշտ ասոր համար կը գովեմ զանոնք. ամեն աղջիկ ընկերության մեջ, ընտանյաց մեջ դիրք մունենալն առաջ հայուհի մը պարտի լինիլ և Սուրբիկ ազգային կրթություն ստացող աղջկան տիպար մ՛էր։

Հայ—հռոմեական բարեկամուհի մունեցեր էր որ Փանկալթիի մեջ ֆրանսական գիշերօթիկ վարժարան մը կը հաճախեր, տեսակցություն մունեցան օր մը և երկու աշակերտուհիները փոխադարձաբար իրենց առած ուսմանց վրա խոսեցան. Փերայի օրիորդն արգահատող կարեկցությամբ մը հարցուց Սուրբիկին