Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

       Ու նույն իղձեր սրտաբուխ,
Թէր Միսաքին արև այսքան կարճատև,
Թե հողն հանգչեր պիտի հասակ բարեձև,
       Ու զիս թողուր չոր գըլուխ։

Ձըմեռն ամբողջ մահճին մեջն էր անցուցեր,
Բայց գարնան հետ դարձան կենաց նոր հույսեր
       Յուր խուլ ցավին դեմ անբույժ,
Եվ երբ խաբված մեք սրտաթունդ ամենքնիս
Բըժըշկության հարցընեինք ավետիս,
       Մեզ յուր մահվան տրվին գույժ։

Է՜հ, թող ծաղկունք ամեն գարնան դեռափթիթ
Որք զարդ դարձան լեռ նոր գոցված դամբանիդ
       Թոռմին վաղիվ, ո՛ Միսաք,
Ու ետ դառնա, դառնա անդարձ ու անհետ
Այդ կարոտյալ գարունն քեզի մահավետ,
       Որ դագաղիդ ետ պըսակ։

Ո՜վ չէր լըսած լեզուն ազատ ու արի
Եվ ո՜վ ճանչցած չէր սիրտն ազնիվ ու բարի
       Հայրենասեր Միսաքին,
Նա կը մեռնի ու բարեկամք կարտասվեն,
Ու մտերմաց արտոսր, գիտեք թե իրեն
       Մարգարիտներ են անգին։

Դու գացեր ես արդեն ցրտին հողուն տակ.
Ես հոս ջանամ առնուլ քեզմե օրինակ,
       Քեզմե, ո՛ իմս հարազատ.
Եվ այն աղոթն զոր շիրմիդ վրա կընեմ ես,
Խնդրե հերկնից որ Հայ մայրերն, Քո մոր պես
Շատ Միսաքներ ծընին, շատ։

<1883>