Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՀՐԱԺԵՇՏ

Ողջամբ երթ նա՛վ որ ճեղքելով բուռն ալիս,
Սիրտըս կուրծքես Հափշտակած կը տանիս,
Ու ծովուն վրա իբրև շարժուն մի հրաբուխ
Լանջեդ՝ փրփուր, կուրծքեդ ժայթքած հուր ու մուխ
Ահա ետին կոհակներուն լեռնադեզ
Շատոնց ի վեր անհետացար աչքերես,
Մինչդեռ ակնարկս համառ կապույտն հայդ հեղուկ
Դեռ կուղեկցի քեզ ի ճամփադ հեղհեղուկ։

Իզուր կանգնած ժայռին վըրա բարձրադետ
Աղաչավոր կերկարեմ ձեռք ետևեդ,
Եվ կամ իզուր դեռ կորոնեմ ուշադիր
Գեթ այն ակոսն զոր ծովուն վրա ձըգեցիր.
Կամ թե ըստվերն հըպարտ կայմիդ երկնասլաց
Ուր արծվո պես պարզես թևեր մեծաբաց,
Ու ես շունչըս զսպած իզուր ականջ տամ
Անվույդ լըսել ձայնը վերջին մի անդամ։

Դո՛ւն ալ ողջամբ գընա՛, անսիրտ մըտերիմ,
Մոռցի՛ր երդումդ, մոռցիր հավետ ըզսերն իմ,
Սեր... զի՚նչ քան զայս պարմանուհվույն է ոճիր,
Մոռցի՜ր, գոչեն, այս սերն հիմար շուտ մոռցիր,
Մոռնա ուրեմն թող սիրտդ անզոր ու փափուկ,