Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մրցումներու մեջ, նույնիսկ դրական ասպարեզին մեջ։

Մեր կիները՝ փոքրիկ ունին ոտք ու մեծ ունին գլուխ, նեղ ու բարակ աչք ու շատ խոստացող ակնարկ, անուշ բերան ու կծու լեզու, հեշտալուր ձայն ու խաբեբա խոսքեր, սահմանափակ միտք ու անսահման պահանջումներ։

Կանացի հրապուրանքներու անդիմադրելի զորությունը և այն քաղաքավարությունը, որ ի բնե ամեն չինահայու հատուկ է, բարեբախտաբար անտանելի չի դարձներ մեր գեղուհիներուն լուծը և հոժարակամ կը ճանչնանք գերիշխանություն մը, զոր մեր մեծազոր կայսրությունն իզուր կը պահանջե Թոնքենի համար։

Ազդեցությանց կարգով խոսելով՝ կիներեն վերջը կուգան մեր լրագիրնեբը. հասարակաց կարծիքի այս ինքնակոչ ներկայացուցիչները՝ սովորական մահկանացուներեն սա տարբերությունն ունին որ նախ կը մկրտվին և հետո կը ծնին, կը մեծնան, կամուսնանան, հասարակաց շահերը պաշտպանելու կը ձեռնարկեն ու իրենցը պաշտպանելու հազիվ կը հաջողին ու բազմարդյուն այլ կարճատև կյանքե մը վերջը կը վախճանին՝ իրենց ծաղիկ հասակին մեջ անբուժելի հիվանդութենե մը (զոր բժիշկները լրագիրներու համար համաճարակ կը վճռենք խոր սուգով և անմխիթար կսկիծով համակելով բոլոր ցրվիչները, գրաշարները, տպագրիչները, թղթավաճառները, այլ մանավանդ բաժանորդները, որոնք այս առթիվ կանխավճարի անպատեհություններն անգամ մը ևս կը հաստատեն։

Բայց ինչ որ ալ ըլլա սա ճշմարիտ է որ լրագրությունը հառաջդիմելու վրա է մեր մեջ. մասնավոր թղթակից ուղարկելու նախաձեռնությունը հզոր ապացույց մըն է այս մասին։

Ընդվայր պիտի առարկեն թե թղթակից-խմբագրի պաշտոնը կրկնապես նվիրական է, ըստ որում՝ հեռավորությունը անկարելի դարձնելով լուրին ճշտությունն ստուգել, ընթերցողը թղթակցին պարկեշտությունն ու ճշմարտախոսությունը ունի միայն գրավական, թե այդ ճանապարհորդ թղթակցին դժգույն երեսը ամոթի զգացումին դեմ բանիցս անթափանց մնացած է, որպես մեր Փեքինի նավարանին մեջ խարսխյալ զրահավորը հուսանք որ պիտի մնա ֆրանսական գնդակներու դեմ, թե ծանրաբեռնյալ՝