Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սիրով կը պատասխանեմ ձեր հարցումին, միայն թև տարի ու կես կը պահանջեմ» — խոսք մըն է, որ այս կիրքերը մեղմելով հանդերձ համբերությունը կյանք քինելը կուսուցանե թերահավատ երեսփոխաններու, որոնք հայտնի դժգոհությամբ կը լսեն Հիսուսի այս դառնահամ պատգամը։

Այս առթիվ կը հիշատակեմ Ներկայացուցիչներու Ժողովին մեջ անցյալները տեղի ունեցած միջադեպ մը, որ մեր խորհրրդաբանական սովորությանը վրա փոքրիկ գաղափար մը կրնա տալ ձեգի։ Փեքինի Ֆոնկ-Թու թաղին ներկայացուցիչը վարչության ատենապետին հաճելի ըլլալու անկեղծ դիտավորությամբ, ուզեց գովեստ մը ընել անոր վարչական տաղանդին վրա, դաստիարակության օրենքներու վիճաբանութենեն օգուտ քաղելով՝

— Կը հիանամ, տյա՛րք, ըսավ, թե ի՛նչպես վայելչաձև է Գործադիր իշխանության վսեմ ատենապետին գլխարկը և ի՛նչպես բարեձև է իր պեխերուն ոլորքը, այսպիսի շնորհալի գլխարկ մը և ոլորուն պեխ մը իր վարչական կարողություններուն անհերքելի ապացույցները չե՞ն միթե։

— Վեց ամիս կը պահանջեմ այս հարցումին պատասխանելու համար, գոչեց անզուսպ ատենապետը։

— Բայց, ներեցե՛ք, հարցում մը չէ որ...։

— Ինչ կուզե թող ըլլա, երեք ամիս կը պահանջեմ առնվազն՝ բացատրություն մը տալու համար, կրկնեց Վարչության գլուխը անվրդով»։

<1884>