Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԸ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՒՍ

ՄԵՋ

Ֆալաքան. — Տիրացու Արթին ու ձայնավոր Գասպար. — Պեշիքթաշի Մաքրության Վարժարանը. — Դերասաններ.

Ֆալաքան իմ էն հին դպրոցական հիշատակս է։

Հիմա մշուշի մեջ կերևա ինծի այս փայտե ու չվանե կազմված գործիքը, որ տանգլուխ ու վիթխարի D մը կը հիշեցնե ֆրանսական այբուբենեն։

Այս Ծ-ին սյունակը փայտե է, տոկուն ու դիմացկուն փայտ և պարույթը ռուսական կուպրով ծեփված բարակ չվանե մը կը բաղկանա։ Կուզեք տեսնել հիմա այդ անվնաս դարձած գործիքը։

Գավազանը՝ հունի ծառե ոստ մը դյուրաթեք ու անբեկանելի, ֆալաքային հետ contre-basse ջութակի մը տպավորությունը թողած է հիս։ Առաջ այդ երաժշտությունը չէի սիրեր։

Ջութակահարին դեմքը միտքս է, բռնավորի դալուկ ու մեղկացած դեմք մը, կարճ հասակի մը ծայրը անցած խոշոր զանկ մը, ֆեսը ետին ծռած ու ցույց տալով ճերմակ գտակը իր քրտնածոր ու լայնածավալ ճակատեն. ձյունապատ գագաթ մը ջեռուցյալ պահարանի մը ծայրը։

Ի՞նչպես կըլլար որ այս նիհար մարդը շարունակ կը քրտներ. ամառ ձմեռ կը գանգատեր եղանակեն, հեղձյալ, հազիվ