Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դասարանին մեջ ուր արգիլյալ էր մեզ մտնեք և որուն դրան թովեն ամեն անցնիլ դառնալնուս, կը քսեինք բարձրագույն կարգի աշակերտաց ձայները իրենց դերը արտասանելով։

Օր մը Արշակ Բ-ն էր որ կը գոչեր բանտին մեջ խելահեղ ու սարսափած ուրվականներու տեսքեն.

— Ահա... Պապ, բայց այս Պապ

— Կարտինալ է, կը պատասխաներ անդիեն պատրաստախոս տղա մը ու խնդալով կը մարեին։

Երբեմն Դրաստամատն էր հաղթական զորավարի ցնծությամբ լցված, երբեմն Ալանոզան՝ նույնպես բարձրագույն կարգի աշակերտներեն մին սև ու կանաչ դեմքով տղա մը, որուն համար այս հակառակորդի մասր հանձնված էր իրեն, գոչելով շղթայակապ Արշակի երեսին ու դասարանին խարխուլ պատերը ցույց տալով անոր.

— Է՛հ, թող առյուծն Արշակ կոտրե դյուր շղթայս,
Չորսդիդ նայե, այդ թանձր պատերը կը տեսնե՞ս։


Ներկայացումը տեղի ունեցավ շքեղ ու հանդիսավոր, աշակերտաց ծնողք, ազգականք թատերասրահի փոխված Նախակրթարանը լեցուցին. մեր նորատունկ ծաղկոցին մեջ հինավուրց բույսերեն ու ծառերեն կոխելու տեղ չմնաց։ Թաղական Խորհրդո ատենապետը, հոգաբարձուները, մեկ կարգի վրա շարված, ճիշտ իմ գրասեղանիս տեղը, ու անոնց կռնակը չարշըի էսնաֆները ու ավելի բարձր, օթյակի ձևով շամի տախտակե շինված փոքրիկ տուփերու մեջ, Պեշիքթաշի գեղուհիները. այս բոլորը մեր նախակըթարանին մեջ զետեղված, սեղմված, լուռ ու խելոք, տարի քնին առած աշակերտներու կը նմանեին, և որոնց վրա կարծես մեր մյուսյուին ոգին՝ իր ճերմակ ու մաքուր թեքեն դրած՝ աներևույթ կը շրջեր։

Մեր մանկական սրահը մեկ գիշերվան մեջ քառասուն տարի ծերացած էր։

Մեծ հաջողություն մը եղավ այս ներկայացումը, կանայք լացին ու էրիկ մարդիկ ապշեցան։ Երբոր Արշակ Բ. գետին փռվեցավ իր ցնորքին մեջ, հանդիսականներեն շատեր կարծեցին որ ոգնության փութալու էր. այնքան պարզամիտ էին այն