Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեցի։

էո՜ֆ․․․


Գաբրիել Ներշապուհ միջին եզրը կը ներկայացներ ազգին երեք չափագետներուն մեջ։

Թվաբանությունը՝ վտիտ թափանցիկ Մյուսյու Փասքալով մարմնացած, հետզհետե կստվարանար, վայելուր ձև մը կառներ Ներշապուհի մոտեցած ատեն, բոլորովին գունտ ու կլոր բան մը դառնալով Սիմոն Միքայելյանի քով ուր կը վերջանար։

Փասքալ իր նիհար մարդու զվարճախոսություններն ուներ։ Սիմոն Միքայելյան ծանրաշարժ ու գիրուկ լրջություն մը և Ներշապուհ չեզոք երկիր մը կըլլար երկու հակառակորդներուն մեջտեղ, նրբամիտ ու պատկառելի դասախոս մը ըլլալով։

Թուխ ու գեղեցիկ դեմքեն, ձախ հոնքին վրա ցցված ուռ մը աչքի կը զարներ, աշակերտներուն դիտողությունը կը հրավիրեր, առանց նվազեցնելու իր ազդած համակրելի տպավորոությունը. ընդհակառակն ուսուցիչի հատուկ դրոշմը կուտար այս ցից ու կլոր մսակույտը, որ դասախոսին ճակտեն կը մեկներ իբրև անոր խելքին մեկ մասն անհամբեր դուրս նետվելու, դիմացինին հասնելու և հաղորդվելու համար։

Հոնքին այս առանցության (relief) տակ աչքը կը թաղվեր, կը խորասուզվեր, բայց ցույց տալով այդ մութեն իր զորեղ շառավիղները։

Ես իր պեխերը կը սիրեի ու իր պապա ձևերը. պեխերը թավ,