Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճառները, ի դեպս ու հանդեպս տրված պաաիժներուն դառնությունը, երբ կը պատրաստվեինք ահա ոտվընիս դնել օտար վարժարանին սեմին վրա։

Ո՞վ պիտի գտնեինք այս շենքին մեջ. ի՞նչ կերպ մարդիկ էին ասոնք որոնց կես եվրոպացիի ձևերուն առջև՝ մեր ասիական կերպերը ու շարժումներր ծիծաղելի պիտի թվեին։

Ու ծուղակի, մը մեջ բռնվածի պես, հոժարությամբ ներս մտնելն վերջը, առջի քայլեն՝ կը զղջայինք եկած ըլլալնուս համար, և կամաց մը, անձայն, անշշուկ, նահանջելու փորձություն նը կզգայինք։


Տնօրենը միջահասակ մեկն էր. հաստաբուն ու կայծակնահար ծառի մը կոճղին տպավորությունը կը թողուր զինքը տեսնողին վրա. արևակեզ ու թխաթույր դեմքին խստությանը տակ անուշությունը կը պահվըտեր, հիշեցնելով այն ամպամած երկինքը որ ծիրանի գոտի մը կը պարզե աչքիդ, չսպասված վայրկյանի մը մեջ։

Իր ալևորած մազերը կերկարեին, կը ծփային ուսին վրա բանաստեղծի մը, արվեստագետի մը հողմածածան մազերուն պես ու ճերմկած մորուքն, կուրծքին վրա փռված, վեհության շուքը կավելցներ իր պատկառելի երեսին վրա։

Ձայնը խորունկեն եկող արձագանքի մը պես թավ ու տրտում շեշտ մը ուներ։

Այս տնօրենը՝ տոքթոր Շիշմանյանն էր։

Մենք, նորեկները իր դպրոցին մեջ, ամենեն էվել իր հոգածությանը առարկա եղանք, հայերեն լեզուն կը սիրեր ու իր բոլոր ջանքին հակառակ՝ անոր արժանավոր տեղը չէր կրցած տալ վարժարանին մեջ և ահա իրենց լեզուն սիրող ու գիտցող պատանիներու ամբողջ խումբ մը մեկեն կուգար իր քովը, իր ձեռքին տակ։

Կը հիշեմ որ օր մը Եղիշեի մեկ հատվածը կարդացնելով հռովմեական աշակերտի մը, հարցուց անոր թե աշխարհիս որ