Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին մեջ կը գտնվեր «ի հեռաստանն» կոչված երկիրի որ այդ հատվածին մեջ կը հիշվեր։

Հեռաստա՜ն. աշակերտը մտածեց, մեր կարգին մեջ՝ հառաքադեմներեն մին էր ամեն դասերու մեջ բարքի իր մայրենի լեզվի դասեն։ Շփոթած՝ կը մտածեր իր քաղաքական աշխարհագրության բոլոր հիշատակները ամփոփելով. Պելուճիստան, Աֆղանստան, Հնդկաստան, Պարսկաստան... Հեռաստան։

Ապահովապես Ասիո մեջ ըլլալու էր այս երկիրը. «ստան» վերջավորած անունները ուրիշ ոևէ տեղ չէին կրնար գտնվիլ ու համարձակությամբ դարձավ Տնօրենին.

— Ասիո մեջ։

Ահագին քրքիջով մը ողջունեցինք այս ապուշ պատասխանը. սրահը ամբողջ թնդաց մեր քահքահեն. Թարգմանչաց վարժարանը կը ծիծաղեր, իր կորուսած աջակերտներուն վրեժը լուծելով։


Վերջեն թողուց գնաց զմեզ, ամեն ուս հոգվույն մեջ դնելով իր մեծ հոգիեն մաս մը։ Տոքթոր Շիշմանյանեն Ծերենց մը ծագեցավ և մեր հռովմեական դասընկերներեն ամբողջ խումբ մը, դպրոցական հարկը ձգելե ետքը, եկավ մեր Պատրիարքին մոտ, հիշելով հայրենի տունը ու ան եկեղեցին որ իրենցն էր միշտ, որ իրենց առժամյա հեռացումին համար չէր դադրած իրենց համար ալ աղոթելե և ուր, երբ ալ դառնան, վստահ էին որ իրենց տեղը պահված կը մնար ամեն ատեն։