Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրանի լքումն ալ տեսնեչով անհուն գոհացում մը ունեցեր, կատարյալ վրեժխնդրության համ մառեր էր անկից։ Բայց այդ իր նվաստությունը չէր փոխարինած, բախտն հարված մը տված էր Տիգրանին, ինք իր կողմեն բան չէր կրցեր ընել։

Ասոր հետ մեկտեղ մտերմության ու բարեկամության ցույցերը կրկնապատկել հարկ եղավ երբ ավարտման քննությունը մոտեցան։

Արդարև անօգուտ չեղավ այսքան կեղծավորություն, իր վկայագիրը Տիգրանի շնորհիվն ստացավ, ամեն դասի մեջ հետադեմ, իր բարեկամին դասատուաց քով ըրած բարեխոսությամբ ձեռք բերավ այդ պաշտելի թուղթն որու վրա իրավամբ կը հիմներ իր բոլոր ապագան։

Զատվեց ան իրարմե փոխադարձ անձնվիրության խոստումներով. «Դատավոր եղած ատենդ չըլլա որ իմ իրավունքներս անտես ընես», ըսավ Տիգրան, Խոսրովին ձեռքը սեղմելով․ — «Ոչ ոք զքեզ պաշտպանելու հավակնությունը կրնա ունենալ երբ դուն կեցած ես», պատասխանեց իր բարեկամը։

Իսկ Սեդրաքի ու Տիգրանի բաժանումն ավելի սրտահույզ եղավ, երկու եղբայր այնչափ չէին սիրած զիրար որչափ այս երկու ուսանողները, իրենց վիշտերն և ուրախությունը միասին բաժնած էին մինչև այն ատենը։

Սեդրաք իր երկրաչափական վկայագիրն ստանալն հետո Ատանայի երկրորդ երկրաչափ անվանվեցավ ու մեկնեցավ Պոլսեն. անտանելի թվեցավ այս բաժանումը Տիգրանին. ամենքն այս գավառին վատ ու մահաբեր օդին վրա կը խոսեին, իսկ Սեդրաք բնավ չի դեդևեցավ. իր բարձր արժանիքը գործով պիտի ապացուցաներ. իր սիրուհվույն ճանչնալը չէր բավեր իրեն, անոր ընտանիքն ալ համոզել կուզեր։ «Սուրբիկ, քեզի համար կը մեկնիմ», ըսավ նորատի աղջկան։ Սուրբիկ այս զորավոր մարդուն միակ տկար կողմն, այս Աքյուլլեսին միակ վիրավորելի կետն էր։

Տարի մը կա որ երիտասարդ երկրաչափն իր պաշտոնին գլուխն է, ուր հաջողած է իր պաշտոնակցաց և մեծերուն հարգանքն ու համակրանքը շահիր Ատանայի դաշտին մահաբեր օդը բարվոքելու համար եղած ջանքերեն և ոչ մին հաջողած էր.