Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Կանուխ, ան ժամուն ուր ամեն մարդ գործի կերթա, անակնկալ երաժշտություն մը, լաթեռնայի վրա եղանակված ճչուն ու հատկտոր երգեր, որոնք բոժոժներու սուր ու թավալուն ձայնը կը հիշեցնեն քիչ մը։

Գիշերեն ի վեր արբեցութենե չի կշտացող խաղամուծ ցնծուհիներու խումբ մը ձիերու վրա, իրենց բեհեղյա ծպտումներուն պոռացող գույներովը, ու պատրվակյալ երեսնուն արթնցուցած հետաքրքրությամբը։

Ու պահ մր փողոցին անցուդարձը կը դադրի, ճամփա բանալով կանխազարթույց այս արշավին առջև և կարծես ըսել ուզելով․

— Թող տվեք որ ճակատագրին արդարությունն ալ անցնի։

Վասնզի ճակատագիրը որ կույր է, տեսնողն մը ավելի արդար դատաստան կը կտրե երբեմն։

Ավելի վար, ուրիշ խումբ մը կը դիմավորն զմեզ. ասիկա հետիոտն է. աղմուկի, երգի, շպարի, տարազի միևնույն զեղծումը ու շռայլությունը. փողոցին պատշաճությանցը դեմ միևնույն անսաստությունը. միևնույն ցույցը մարմնական հորինվածներու ու միևնույն հոդվածներու խաղերը։

Եվ ասիկա այսպես բոլոր ճամփուն երկայնքը, Փերայի Մեծ