Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փողոցեն մինչև Ղալաթիո ստորոտը, մինչև քովերը մեր խմբագրատունին ուր կապաստանիմ։

Ոչ ոք մտքեն կանցընե կշտամբել այս կամավոր-երջանիկները, այս դիմածածուկ-անպատկառները, որոնք, Տրեյֆյուսի դատավորներուն պես, դռնփակի կուսակից չեն։ Չքմեղանքի, ներողամտության ու թույլտվության ընդհանուր հով մը կը փչե։ Քաղաքը, վայրկյան մը, իր լուրջ մարդու երեսը պարզելու պետքը ունի. պզտիկ կատակի մը կը նայի որպեսզի բարձրաձայն խնդա ու մասնակից ըլլա մեջտեղի ցնծության, ինչ որ սովորաբար շաբթուս վերջերը կը պատահի։

Ու երկարող փողոցին դեմ դեմի քարակոփ շենքերը, որոնք մարդոց և դեպքերու փոփոխականութենեն բան մը չեն հասկնար, իրենց Նյութի պարզմտությանը մեջ, կը զարմանան կապշին քաղքին ինքնամոռացումին և այս ուրախության ցույցերուն առջև։

<1898>