Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ

Նահանջ ուղևորություն մըն էր մեր ըրածը ձմեռ ատեն, այս անձուկ կիրճերուն և այս տղմուտ դաշտերուն մեջ են, զոր ձմեռնամուտի անձրևները ճախճախուտներու՝ կը վերածեին շարունակ։ Եվ, զգուշյավ, կը ճամփորդեինք ողողված, թրջած մինչև ոսկորնիս, շարունակ մեր ձիերուն քայլափոխները ճշտելու և հավանական անկումները արգիլելու ջանադրությամբ։

Այսպես անընդհատ քուրի հեղեղներու մեջեն կերթայինք, լացող և խոնավ երկինքի մը տակ, և կը մտածեինք ճամփուն երկայնքին, մեր ուղևորությանց մնացած մասին, որ ճշմարիտ տաժանքի կերպարանքը կառներ։

Իրիկվան դեմ գիշերեցինք մոտի գյուղին մեջ խոնջաբեկ ու ցրտահար ամենքնիս ալ։ Հիմա ցուրտը կավելնար ու ձյունի հատիկները կսկսեին գալ վաղահաս ու փութկոտ ձմեռին հետ։

Արշալույսին երբոր ճամփա ինկանք, նորեն առատ կուգար ձյունը։

Սպիտակ, անհամար թիթեռնիկներ էին ասոնք որ ժանտ ու չոր երկինքի մը կապարե ցանցեն կը մաղվեին, լուռ ու մունջ տեղացում մըն էր ասիկա, անթիվ առաքելություն մը