Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նման անընդհատ կը լեցվեին ու կը դիզվեին, արհավիրքի թանձր սրսկապան մը հորինելով մեզի։

Այս սև թիթեռնիկները կարգապահ շարքով կուգային կը կենային քով քովի, ետևե ետև, անխախտ ու անկորուստ ամենքն ալ. իրենց գրաված տեղը ձեռքե չհանելու հաստատ մտադրությամբ։ Հոգերն ու մտմտուքները, ցավերն ու կսկիծներն էին ասոնք, որոնք կը շրջապատեին զմեզ ամեն կողմե զարհուրելի հավատարմությամբ մը։ Եվ իզուր թոթափել ուզեցինք զանոնք վրանուս. սև թիթեռնիկները ա՛լ ավելի ճնշեցին զմեզ, ավելի շատցան և ստվար քողը ձևացուցին հիմա, ահավոր վերարկուն, որուն մեջ օթևանեցանք։


Ճերմակ թիթեռնիկները կյանքի առավոտն էին հարկավ, պահելով մենե, ցույց չտալով մեզի անոր թաքուն վտանգները: Ոսկի թիթեռնիկները ցորեկն էին կյանքին՝ հույսով ու առաջադրությամբ լեցնելով զմեզ։ Սև թիթեռնիկները գիշերն էին կյանքին, աղջամուղջի քովը որուն մեջ ամեն բան կաներևութանա։

<1898>