Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարդալու համար, կը շտկվիմ սրտմտած ու կռնակս կը դարձնեմ իրեն։ Շարքիս բոլոր ձյունասպիտակ մարմարներուն ու նրբակերտ շիրիմներուն վրա՝ մոռացության միայն արժանի կյանքեր, որոնք, տարօրինա՛կ բան, անուննին անկորուստ պահելու, հոս, վերջին վայրկյանին, ջանք չեն խնայած։

Ձախիս՝ մատուռի ձևով շիրիմ մը, որ այր ու կնոջ մը դեմ դեմի դրված պատկերները կը պահպանե. իբրև թե չքավեր այս հեք ամոլին անունը իմանալ, պետք էր երեսնին ալ տեսնել, էրկանր պատվանշանի խաչը ու կնոջ բեհեզե շրջազգեստը զանազանել, միամիտ ու ծիծազելի համոզում աս էրիկ կնկան համոզումը, զոր սա քարե սրսկապանը կը մարմնացնե։

Եվ այս լիրբ ու անպատկառ անձնազովությունները ու անձնապահպանումները այնքան կը հաճախեն չորս դիս ահա, որ սիրտս լեցնող զզվանքը շրթունքս կելլե մինչև, և ճշմարիտ ամոթ մը կը համարեմ, կատարյալ անվանարկություն մը, դասակցություն մը հոս՝ այս փառապանծ կոթողներուն քով։


Եկեղեցին, որ կը պնդե թե գերեզմանատունը իր մասը կը կազմն, պետք չէր թող տալ այս անպատկառ ցուցահանդեսը և զլանալու էր, հանրային սրբավայրի մը մեջ ամենեն անարժանին ըստ կամս հավերժանալու արտոնությունը։ Մենք որ ոչինչ ունինք մեր հանրային մարդոց նվիրելիք, շա՞տ է արդյոք եթե գերեզմանի մը պատիվը վերապահեինք իրենց։

Ու բնությունը, մեծագույն եկեղեցին, ինքը կուգա վրեժը լուծել այս վրդովիչ խնդիրներուն ու լրբենի շքեղության, որ վարձով կնկան մը փերևետումին պես կը պարզվի այս գերեզմանատան մեջ։

Հոն, ուր քարե ու մարմարե մահարձանները կը խրոխտա.ն գարունը բույս մը կը շինե այն ոսկերոտիքին վրա որ անոնց տակ կը ծածկվին, մինչդեռ հասարակաց փոսին ու հողին վրա