Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիաբուռն կը սփռե կը շռայլե իր ցնծալից ու երփներանգ երիտասարդությունը։

Մեկ դին՝ հավերժացումն է կըսեն ոմանք, անէացումն է կսեմ ես, քարի մը անշարժությանը մեջ։

Մյուս դին՝ կյանքը իր հարափոփոխ դրվագներովը. ձմեռվան ձյունին ու բուքին տակ փոս մը, այո՛, որ հիմա գարունին հետ կը ծաղկի, կը զարթնու, աչքիս ու սրտիս կը խոսի։ <1898>