Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՐՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ

Աշտարակիկներով, պարիսպներով շրջապատված անհեթեթ ու ամայի ժայռի մը կողին վրա խիպախող եվրոպական դղյակ մը չէ, որուն լռությունը ու միայնությունր արհավիրքով լեցուն կըլլա շարունակ, և որուն շուրջը բնությունն ալ ըմբոստ և անհրապույր բան մը կունենա, պառված կույսի մը դաժանությունը։

Ո՛չ, անանկ չէ շենքը. լայն ու լուսավոր պատուհաններով վիլլա մը, հինկեկ քիչ մը՝ բայց հանգստավետ կառուցումի մը քոլոր պայմաններուն մեջ. իր շուրջի ընդարձակ պարտեզը՝ դարավոր ծառերուն ստվերովը, մամուռներուն կանանչ թավիշովը, որ կարծես փայփայանքի կոչում կընե, տունտեղ եղած թոչուններուն երամովը՝ տարիներ տևող լքումի մը շնորհն ու ազնվականությունը ստացած է։

Նորություն ու պաճուճանք չկա հոն. ամեն բան տարիքը առած, վրդովումե հեռացածի հով մը ունի։

Իրիկնամուտի ատեն է. հոյակապ անդորրություն մը որուն մեջ կը թաղվի տունը. վերջալույսը չի թափանցեր հոն. այլ գեղեցիկ մադերու վրա ցոլացածի՛ պես, տեղ տեղ, մարող արևին ճառագայթները կուգան լուսե ադամանդներ գնել հինավուրց ծառերու սաղարթներուն վրա։