Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՏՐԵԼԵՆ ԵՏՔԸ

Հարկավ ազնիվ հախճապակի էր այս սուրճի սկահակը իր պզտիկ պնակին մեջ, երբոր նվեր բերին ինծի օր մը։

Տվողը, բարեկամներես մեկը, որուն պզտիկ ծառայություն մը մատուցեր էի, ըսավ թե չնչին բան մըն էր տվածը։

Բայց իր երթալեն վերջը, անուշադիր և հարևանցի աչք մը պտտցուցի վրան։

Ասիկա զատեր էր՝ որպեսզի սուրճս անոր մեջեն խմեմ և միշտ հիշեմ զինքը այդ առիթով։

Թափանցիկ խմորը, իրոք, տեսակին ազնվությունը երևան կը հաներ, և Սեվրի հռչակավոր արվեստարանին նշանը վրան էր, կարմիր պզտիկ բոլորակով մը, որուն մեջ 1844 թվականը կը կարդացվեր։

Բավական ատեն գրասենյակիս փոշիներուն մեջ սպասեց, անկյուն մը դրված ես, որ արվեստական բաներու կարևորություն կընծայեմ, ասիկա իմ գրասենյակիս մեջ ունենալու փառասիրությամբ բավականացեր էի սկիզբը․ հետո բոլորովին մոռցեր էի զայն. օր մըն ալ այս սուրճի ըմպանակը ծիծաղելի թվեցավ ինծի իր անօգուտ սպասումին մեջ. խորհեցա որ այս