Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միլիթարիզմի անհետացումը տեսնել, թնդանոթներու ծուխին և մուխին մեջ ի՞նչ հակասություն։


Գ. ՆԱՄԱԿ

Այսօր առաջին անգամ քսեցի որոտալիր և դաշն երաժշտությունը թնդանոթներուն. թեթև սարսուռ մը վաղանցուկ ու տակավ վարժությունը որ Անզգայության դրացի է։ Թե այս է քաջությունը ես ունիմ զայն։

Թշնամին անտես է մեր աչքերեն։ Դիմացի սարերուն վրա մուխի գիծ մը և՝ իսկույն գնդակներու սուլումը մեր չորս դին հոն են գերմանները. ի՜նչ ընելու եկեր են այս մպրդիկը մեջ երկրին վրա, այն վայրկյանին որ հրացանս կուղղեմ անոնց կողմը, այս մտածումը միտքս կը լլկե. տարօրինակ կը գտնես փափագս սպաննելու մարդիկ զոր չեմ ճանչնար։ Եվ սակայն այս է իմ պարտքս այս ժամուս։ Սպաննել չսպաննվելու համար։ Բոլոր ազգությունները ասոր մեջ կը փնտրեն արդարացումնին։ Ինքնապաշտպանություն. ահավասիկ մեծ բառը բնազդական բառը, վա՜յ անոր որ կանգիտե զայն։

Թշնամին իր հրետանիին և այրուձիին գերազանցության կը վստահի։ Գերազանցությո՜ւն, ահավասիկ ուրիշ բառ մը ճակատագրական արշավի մը հրավերն է, մշտնջենական մը դեպի ուժը։

Եվ գերմաններուն հանձն ապաստանությանը վրա կը ժպտիմ, ի՜նչ է անոնց ուժը մերինին քով. մեր ուժը մեր իրավունքին մեջն է։


Դ. ՆԱՄԱԿ

Առտուն կանուխ մեր գումարտակը ոտքի վրա է, գիշերը ես մղեցինք թշնամին որ մութեն օգտվելով մեր գիծերուն վրա հարձակեր էր. խավարը՝ ահավասիկ մեծ զինակիցը պատերազմի մեջ։

Հիմա պիտի հառաջանանք, բայց նախ մեռելները պիտի թաղենք։ Ամեն օր նոր գերեզմաննոց մը ունինք. այսօրվանը