Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՏՎԱԾՆԵՐ

Ջաքմաքնիներու կողմը, հիմա գրեթե լքված խանի մը մեկ սենյակը, կամ կարարի չի կա. գետինը մերկ ու ողորկ քարե. ցուրտ կընե այս սենյակին մեջ. պատուհան չունի, բացի բակին վրա նայող պզտիկ լուսամուտե մը զոր երկաթե հաստ ձողեր կը խաչաձևեն. գողերու այցելության չենթարկվելու համար պատրաստ ապահովագույն քարայրը։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ ԱՉԸՔԿՅՈԶՅԱն, անվանի սեղանավոր մը. իր սև ֆառոնե փալթոյին օձիքը ու թևերը կը փայլին ոչ թե յուղե, այլ չափազանց գործածումով բոլոր խավը թափած ըլլալուն. հաստ, տոկուն մարդ մը, գրեթե պզտիկ եղբայրը սա երկաթե անդդրդվելի քացայի որ այս սենյակին խորը սև տիտանի մը պես կը կենա, աչքը ակնոց գրած նամակ մը կը կարդա բարձր ձայնով։

ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՍ, իր գրագիրը, նիհար, ոսկրուտ մարդ մը. կես դարե ի վեր աշխատավոր մը այս ապերախտ վաստակին մեջ փճացած, ապուշ դարձած էակ մը. իր ամսականը երեսուն տարի առաջ 300 ղրուշ էր, հիմա 400 կստանա, գոհ է. իր տիրոջը վրա կը զմայլի, կը հիանա, ինչպես որ մեկը կը հիանա միակտուր ապառաժե զանգվածի մը վրա։ Գևորգ ազան խորհրդականի նախանձելի պաշտոնը տված է անոր. բարոյական գոհացում՝ որու մասին սեղանավորը միշտ առատաձեռն եղած է։

Գևորգ աղան կարդալով. «Ես Խարբերդի Բեքմեզյան Մանուկ աղային՝ մեր վաղեմի բարեկամին որդին եմ. վերջին տարիներու պատահած առևտրական ձախորդություններեն փճացանք, հայրս իր մեռած վայրկյանին ձեր անունը կուտար, իբրև իր միակ բարևները հավատարիմ բարեկամին, մեր ազգին