Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. ԹՈՎՄԱՍ. — Դպրոց չի դնե՞նք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ. — Գործ ըսինք քեզի, էշու լափ մարդ է եղեր, դպրոցը ի՞նչ պիտի ընե։

Պ. ԹՈՎՄԱՍ (համոզված). — Ճշմարիտ է, պեխերը բուսնելու վրա են, գործի դնենք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Հայրը ճանչնայիր թե որ մոտեն, ի՜նչ մարդ էր, իր քաղքին է՛ն առաջին վաճառականներեն մեկն էր, է՛ն հյուրընկալ մարդը։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Աղեկ գործի մը դնենք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Հայրը գերեզմանեն ելլա նե մեզի աֆերիմ ըսելու Է։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Գրագրության տանք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Որպեսզի ան ալ քեզի պես ապուշնա, երիտասարդ տղա է, աշխույժ ի, կորովի գործ մը մտածե։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Դուրսը եղած առնելիքներնիս գանձելու խրկենք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Հիմա՞ր ես ինչ ես, դեռ չճանչցած մեկու մը ինչպես կրնանք դրամ վստահիլ. հայրն ալ ողջ չէ որ..․ ո՛չ, ատ ալ չըլլար. սկսելու համար, սանկ առժամանակյա բան մը, նայինք ինչ կը գտնես։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Ձեր կալվածներուն շինությանը վերակացուն ըլլա։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ. — Իմ գործս ի՞նչ է։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Քիչ մը ատեն սենյակնիս թող երթա գա, առևտուրի վարժվի։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ինե զատ մարդու պետք չի կա հոս։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Տանը համար մանր մունր պետքերը թող հոգա։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ես նեճի՞ եմ։

Պ. ԹՈՎՄԱՍ (շփոթած). — Իրավի չեմ կրնար կոր հարմար քան մը խորհիլ, խելացի տղա մը կերևա կոր։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ. — էֆենտիմ, ասոնք վերջապես դրսեցի են, բան գիտեմ ման գիտեմ ըսելնին փուճ խոսքեր են. անցյալները մեր խոհարարին քով մանչուկ մը եկավ, Սղերդի Միացյալ