Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերութենեն շրջանավարտ է եղեր, փորը կշտացնելու փոխարեն խոհարարը իր քով վար դնել ուզեց, ամսական չի կա ըսավ, բայց ես չուզեցի տանս մեջ ավելորդ տղա մը, բոլորովին ավելորդ. մնալը՝ ինծի այ գեշ, ատ տղուն ալ գեշ. անանկ չէ՞, պ. Թովմաս. ես ուրիշին գեշությունը չեմ ուզեր, նախ ուրիշին աղեկությունը։

Պ․ ԹՈՎՄԱՍ․ — (գլխու հաստատական շարժում մը կընե)

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ճամփա դնելովս, իրավ է սկիզբը պիտի նեղվի, բայց գլուխը քարին զարնելով, փայտին զարնելով, գործ մը պիտի ճարե, և առաջ պիտի երթա. ես իր աղեկությունը մտածեցի նախ։

Պ. ԹՈՎՄԱՍ. — (որ հանկարծ լուսավոր գաղափար մը հղացած է և որ վարժարանին մեջ մյուսյու գործ ունիմ, կամ մյուսյու ես ըսե՞մի անհամբերության շարժումները կընե վայրկյանե մը ի վեր)։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ —Ի՜նչ, աղեկ բա՞ն մը գտար։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Աս տղան առնենք ձեր խոհարարին քով դնենք. հիմակուհիմա սկսելու համար ջուր, կը քաշե, միս կը կտրե։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Չէ՛, ատ բանը չըլլար, իմ մեռած սիրելի բարեկամիս տղան խոհանոցին մեջ. և հոն գործ մըն ալ չպիտի տեսնե, մարդ ալ չպիտի ըլլա, դուն իմին սկզբունքս գիտես, պ․ Թովմաս, նախ դիմացինիս աղեկությունը։

Պ. ԹՈՎՄԱՍ (հաստատական շարժում մը կընե գլխու)։շ

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ատ չըլլար՝ ես ուրիշ բան մը կը կարծեմ կոր, սա մեր Փերայի նոր ափարթըմանին յաբուին դնենք։

Պ․ ԹՈՎՄԱՍ. — Ավուրչեքնե՞րը գրելու համար։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ո՛չ, իբրև բենչպեր։

Պ. Թովմաս ակներև հիացումի մը երևույթը կառնե։ Դուրսը, դրան սեմեն քայլ մը հեռուն, ողորմելի գրգլյակի մը մել գողահար պատանի մը պատասխանի կսպասե։

Պ. Թովմաս Գևորգ աղային որոշումը կը բերե անոր. տղու նիհար, ոսկրուտ ու սևցած այտերը կը կարմրին. թեթև սարսուռ մը իր արհամարհոտ ճակտին վրա կը վազե ձայնը