Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոկորդին մեջ կը բռնվի ու չի կրնար խոսիլ։ Լռեց, ուրեմն ընդունվեցավ, կըսե պ. Թովմաս։

Փերայի ցեխոտ փողոցներեն մեկուն մեջ ամուր պարիսպի մը պես հսկա քարուկիր կիսավարտ շենքի մը վրա ձգված փայտե երերուն սանդուխներուն վրա անվարժ գործավոր տղա մը քար ու կիր կը կրե. կելլե կիջնե շարունակ, շինությամբ սկսելով կյանքի պայքարը որ փլցնելով կրնա վերջանալ։

<1898>