Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկային ու ապագային վրա, իզմիրցի հայոց բոլոր ջանքն ու խնամքն իրենց քաղքին, իրենց եկեղեցվույն, իրենց դպրոցին, իրենց քազինոյին հատկացած է։

Հայոց Միացյալ Ընկերության մատուցված դույզն օգնությունն իզմիրցվոց դաստիարակության հատկացյալ գումարեն գողցված ստակ մ՛է միայն այս տեղի մարդոց աչքին։

Եվ ինչե՜ր չեն կրնար ընել այս տեղի հայերը լուսավորության գործին մեջ։

Ա՜հ, թե որ ազդու ձայն մը բարձրանար, ոչ թե անեծք կամ նախատինք տեղալու այս կամ այն լրագրին, այլ կոչում մընելու այս ազգայնոց սրտին, թե որ ջանադիր ըլլար ոք հիշեցնելու այս հայերուն այն նվիրական կապերն որ հեռավոր հայրենյաց մը հետ ըլլալուն համար առավել ևս զորավոր ըլլալ պետք են, քանի՜ քանի՜ վարժարաններ մեկեն պիտի կանգնվեին մեր բազմակարոտ երկրին մեջ. վասնզի իզմիրցի հայերը բարի անձինք են, և եթե ազգասիրության կրակը չի վառիր բայց բոլորովին ալ մարած չէ ու միայն բարեպաշտ ձեռք մը պետք է մեկդի ընելու զայն ծածկող մոխիրը և ո՜ւր է այդ օրհնյալ ձեռքը։