Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասը հատկացուցին անոր, ինչ որ իրենց պարտականությունն է։

Մասիսն հրատարակելով՝ այդ պարտականությունն է ահա որ ի գործ կը դնենք մենք ալ։

Մեր ուղղությունը գլխավորապես գրական զարգացման պիտի նայի միշտ և ժողովրդային բարքերու և զգացմանց մեջ պիտի փնտրենք ամեն ատեն մեր ուսումնասիրությանը սիրելագույն առարկաները։

Մասիսի գրականությունը ժողովրդյան կյանքեն պիտի քաղվի՝ ժողովրդյան կյանքին ծառայելու համար։