Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակե մը ի վեր մեր լրագրության էջերը կը լեցվին ֆրանսական արդի մատենագրության դեմ մղված ծիծաղելի պայքարի մը փորձերով։

Օր չանցնիր որ քաղաքական հոդվածի մը, առևտրական տեսության մը, կամ տնտեսական կարության մը նկարագրին մեջեն հանկարծ հարձակում մը, ակնարկություն մը, զարտուղություն մը չըլլվի այդ մատենագրության դեմ։

Ժեռոտելի բաստիյներուն ծանուցումները անակնկալներու այսքան գեղեցիկ շարք մը ձևացուցած չէին։

Ռասփայլ կը պնդեր թե կարող է նույնիսկ դատավորաց աթոռներուն մեջեն զառիկի թույնը գտնել, և այսօր այն վիճակին եկած հասած ենք որ օրվան լրագրական մընյուին մեջ, — ստամոքսային բացատրություն մը գործածելով որ հիմա շատ հարգի է — կրնանք անպատճառ պզտիկ հատված մը գտնել Անբարոյական գրականություն վերնագրով։

Որո՞ւ կուղղվին այս ճառերը։

Մեր գրականությունը՝ անշուշտ այն միայն որ քանի մը տարին ի վեր լրագրական հրատարակությամբ լույս կը տեսնե, պետք ունի՛ արդյոք այդ փրկավետ աղդարարությանց. կամ