Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չենք կրնար առանց սարսափի քսան տարի աrաջվանն նայելե վերջը ներկային վերադառնալ, հասարակության մը բարոյական անէացման այսքան հազվագյուտ կերպով տպավորիչ տեսարանի մը երբեք չենք կրնար պատահիլ։

Քսան տարիե հետե իջողության շրջան մը սկսած ենք շարունակ, քուրերը քաշվող դետի մը հարթ երեսին ցածնալուն պես, ամեն կողմե միանգամայն, դանդաղ բայց աներկբայելի խոնարհում մը որ քանի մը տասնյակ տարիներու մեջ գահավեժ անկումի մը տպավորությունը կը թողու։

Տոքթոր մը որ ելլե հիմա Ռյու Պլաս մը թարգմանելու, գրական նոր սեռի մը ճաշակը տալու մեզի, գիտեք որ խնդուք ու ծիծաղ պիտի շարժե, ու մեր այժմու գրական մարդոց գլխու ծանր ծանր երերումին պիտի ենթարկվի։

Պետական մարդ մը ինքզինք պզտիկցած պիտի սեպե մեր մեջ, Օտյանի գրական անհավասարելի փառքին թեկնածու ըլլալով։

Մեծահարուստ մարդ մը այժմ պիտի չկրնա միտքեն անցնեյ թե ի՛նչպես Հակոբ պեյ Պեշիկթաշլյանի, Թերզյանի, Ասեմյանի, Ադամյանի պես մարդոց ընկերությունը կը նախընտրեր ամենեն ավելի։

Եվ հիմա մեր երիտասարդները, պատանիները, որոնք քաջ գիտեն երեկույթներու մեջ անմիտ ու տափակ խոսակցություններով, խաղով և ծեքծեքում ով սպառել իրենց ծանրաբեռնյալ միտքը, Եվրոպայի մեջ ուսած մեր տղաքը որ մինչև իրենց մայրենի գրականության ու արվեստներուն չեն զիջանիր խոնարհելու, — անոր համար գուցե որ տգետ գացած են ապուշ վերադառնալու համար,— ասոնց և ոչ մին հանրային կյանքի, մտքի ու սրտի հաճույքներու ոգին կը կրե իր մեջ։


Եվ ի՞նչ կուզեք որ ըլլար թատրոնի ճակատագիրը, ա՛յն միայն կանգուն ու բարձր մնար, երբ ամեն բան մեր մեջ կիյնար,