Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըԱտլ,— ինչ որ ամենեն հաճախադեպն է — պիտի մերժեն իրենց բոլոր ավանդությունները վեր ի վայր շրջող այս պատվերները։


Դերասանները պարտին սորվիլ նախ իրենց լեզուն, այն աշխարհիկ բարբառը որ ևս քան զևս աշխույժ և երիտասարդ է, և թողուլ այն հինցած թարգմանությունները, զորս դպրոցական մը այսօր արտադրելն պիտի ամչնա։

Եվ երբ գովելի նորություն մը ցույց տալով կուգան դրված և ոչ թարգմանված կատակերգություն մը ներկայացնելու թատերաբեմին վրա, պետք է ընտրությունը թողուք գոնե անոնց որ գրական հեղինակություն մը ունին, և ոչ թե առաջնորդվին իրենց գրական ճաշակեն ու հանդիսատեսներուն ծիծաղը հրավիրեն ոչ թե խաղին, այլ իրենց անձին վրա։

Մեր դերասանները պետք է պարզությամբ և համեստությամբ ճանչնան թե ռամիկ տարը մըն են այսօր, զոր ոևէ կապ հարաբերության մեջ չի դներ մեր գրական և իմացական աշխարհին հետ։

Կերևակայեմ որ հանդես մը, լրագիր մը գոնե չեն կարդար այս մարդիկը, բացի իրենց ծանուցմանց և նկարագրությանը հատվածներեն ուր շռայլված գովեստը կը փայփայե իրենց միամտությունը և քննադատությունը դառնությամբ կը լեցնե սիրտն այս նավաբեկյալներուն, որ ալիքներու վրա տախտակներու պլլված կը ծփան տակավին։


Իրենց փրկությունը պիտի ըլլա նոր եռանդով մը ընդգրկել իրենց արվեստը, որ գիտություն մը դարձած [ է ] ալ և այսուհետև գոնե մեր երիտասարդ գրականության հետ հաստատել խնամությունը զոր երբեք խզելու չէին։

Եվ մեր օրվան գրողներուն կիյնա ոչ թե արհամարհել այս աշխատավորները, — ինչ որ ձրի և անիրավ նախատինք մը