Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի ըլլար այս մարդոց ուղղյալ — nչ ծիծաղիլ անոնց վրա, ծաղրի նյութ ընել իրենց դժբախտությանց և տառապանքի անցյալը, այլ բերելու ջանալ զանոնք նոր մտքերու հավասարության։

Մեր գրողներուն կիյնա առաջին անգամ իրենք մոտենալ թատերական ասպարեզին, նույնիսկ թատերաբեմին, որ նշավակ մը չէ անշուշտ։

Թատերագրական սեռը պետք չէ լքենք, ներկայացում մը շատ ավելի աղմուկ կը հարուցանե քան թե պարզ հրապարակագրություն մը և լիուլի գոհացում կուտա մեր ցուցամոլ փառասիրությանը, որով կանուխեն վարակված ենք ամենքս ալ դժբախտաբար, սնապարծիկ մանկուհիներու պես, որ իրենց շողիքոտ կրծկալին Ժանյակներուն դրացի տղուն վրա ընելիք ազդեցությանը կը խորհին ամեն բանե առաջ, երեխայության տարիքեն երևան հանելով կանացի պչրանքը։

Երիտասարդությունը պարտավոր է ժողվել, ամբողջացնել, վերաշինել այս քայքայված նավուն կազմվածքը և ինքը վարել զայն ասկե ետքը։